Իսկ գուցե ֆիլմը հակաքարո՞զ է. մշակույթի փոխնախարարը՝ «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Իսկ գուցե ֆիլմը հակաքարո՞զ է. մշակույթի փոխնախարարը՝ «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին

18:30 28.10.2019

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է սեռական կյանքի ցանկացած քարոզ: Մենք քննարկում ենք մի բան, որը դեռ գոյություն չունի, իսկ գուցե ֆիլմը փոքրամասնությունների հակաքարոզ է` ցույց է տալու, թե ինչքան դժվար է նման ճանապարհն ընտրած մարդու կյանքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը:

Նա ընդգծեց, որ արվեստում կանխատեսումներով առաջնորդվել հնարավոր չէ:

«Մի բան կարող է լինել սցենարը, մեկ այլ բան՝ սցենարի հիմքի վրա արտադրված, նկարահանված ֆիլմը: Ֆիլմն ի վերջո ֆիլմ է իր մոնտաժով, նայած` ինչը կշեշտադրեն հեղինակները, ինչը կտանեն երկրորդական պլան: Այսինքն՝ ես, որպես արվեստագիտության թեկնածու, կողմնորոշվեմ սցենարով, որը դրվում է իմ սեղանին, դրանով ցույց կտամ, որ սիրողական մեկն եմ: Եկեք սպասենք` ֆիլմը արտադրվի, եկեք սպասենք մասնագիտական կարծիքին ու գնահատականին»,- ասաց Արայիկ Խզմալյանը:

Այն դիտարկմանը, որ արդյոք հնարավո՞ր չէ ի սկզբանե կանխել և ոչ թե 20 մլն դրամ ծախսելուց հետո պարզել, որ ֆիլմն իսկապես քարոզ է, փոխնախարարը պատասխանեց.

«Իսկ դուք գիտե՞ք` մենք տարեկան ինչքան դրամաշնորհներ  ենք տրամադրում նախագծերի, որի արդյունքը մեզ հայտնի չէ, և արվեստում չի կարող արդյունքը լինել կանխատեսելի: Եթե գնանք կանխատեսելիության սկզբունքով, թատրոնում, կինոյում, ամենուր պետք է կրճատումներ իրականացնենք»:

«Մել» ֆիլմի պայմանագիրը Ազգային կինոկենտրոնի հետ վերջնական կնքվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, և սա 2019-ի առաջին դրամաշնորհային ծրագրերից է, որը հաստատվել է այն ժամանակ, երբ դեռ Արայիկ Հարությունյանը միավորված նախարարությունների նախարար չէր, նախարարությունները դեռ միավորված չէին:

Արայիկ Խզմալյանի խոսքերով` իրենք` որպես օրենքը հարգող և ընթացակարգերի տրամաբանությանը հետևող մարդիկ, իրենց իրավունքներից վեր են համարել միջամտել արդեն իսկ հաստատված նախագծերին:

«Եթե կա հանձնաժողովի եզրակացություն, որը ներկայացվել է Ազգային կինոկենտրոնի տնօրինությանը, վերջինն էլ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, պատկերացնո՞ւմ եք` նախարարը յուրաքանչյուր հայտի հետևից գնա, ընկղմվի յուրաքանչյուր հայտի բովանդակության մեջ: Նախ` դա ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ, և նաև այդ դեպքում մենք անիմաստ ենք դարձնում մասնագիտական հանձնաժողովների գործունեությունը»,- ասաց Խզմալյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

BACK_TO_TOP