18:03 28.10.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին էական վնասի պատճառմամբ և ծանր հետևանքների առաջացմամբ:
Մասնավորապես, ստացվել են փաստական տվյալներ, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված անշարժ գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, նույն շենքի երեք հարկերի կառուցապատման, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Երևանի թիվ 47 դպրոցում վերանորոգման՝ ընդհանուր առմամբ շուրջ 870 միլիոն ՀՀ դրամի աշխատանքներ՝ դրա դիմաց կառուցապատողի սեփականությանը՝ Կենտրոն վարչական շրջանի հիշյալ անշարժ գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և առաջին հարկի տարածքների ու հողամասի բաժնային մասը հանձնելու, ինչպես նաև 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի կառուցումը թույլատրելու պայմանով:
Գործընթացի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել և հաստատել են նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքը տնտեսվարող սուբյեկտին փոխանցելու, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվություն տալու համար:
Բացի դրանից՝ նշված շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, 2013 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կառուցապատումն իրականացնող ընկերության տնօրենին ներկայացվել է ապօրինի պահանջ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու վերաբերյալ: Կատարելով ներկայացված պահանջը՝ նշված անձի կողմից տրամադրվել է 480.000 ՀՀ դրամ արժողության շինանյութ:
Նշված գործունեության հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն ապահովվել կառավարության որոշումների պահանջների կատարումը, այլև Հայաստանի Հանրապետությանը պատկանող, առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքն անիրավաչափ կերպով օտարվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի դրանից՝ 2011 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ պաշտոնատար անձանց կողմից խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով, ՀՀ արդարադատության նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1.841.000 ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն:
Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...