ԱԳՆ-ն` Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

ԱԳՆ-ն` Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի վերաբերյալ

18:19 28.10.2019

Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովի աշխատանքներին։ Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթնաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որևէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։

Ադրբեջանում և Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն վարել են անհանդուրժողականության և ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի և անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար: Նրանք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը: Հայաստանը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը:

Հայաստանը կոչ է անում Չմիավորման շարժման անդամ պետություններին ցուցադրել պատասխանատվություն և հարգանք բանակցությունների նկատմամբ և գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը և ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

BACK_TO_TOP