14:23 29.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հաշվի առնելով այն փաստը, որ կաթվածն առաջինն է հաշմանդամության և երկրորդը՝ մահացության առումով, «Էրեբունի» ԲԿ կազմակերպել է իրազեկման ակցիա:
Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում առավոտյան ժամը 10.00-17:00-ը, «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը քաղաքացիների համար կկատարի զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում, հարցաշարի միջոցով ինսուլտի տարեկան ռիսկի գնահատում, քնային զարկերակի դուպլեքս հետազոտություն: Քաղաքացիներին բաժանվում են իրազեկող բուկլետներ, խորհուրդներ են տրվում կաթվածի ռիսկի գործոնների, ինչպես նաև դրանց նվազեցման մասին: Անցորդները իրազեկվում են, թե ինչ նշաններով պետք է ճանաչել ինսուլտը, և ինչ է պետք անել դրա առաջին նշանների դեպքում:
«Էրեբունի» ԲԿ-ն այս ամենը կազմակերպում է ԱԱԻ նյարդաբանության ամբիոնի, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի և «Հերացի» համալսարանական կլինիկայի կաթվածի թիմի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը, որով քաղաքացիներն անվճար բուժվում են պետպատվերի շրջանակում:
«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի թիմն աշխատում է 7 օր, 24 ժամ:
Ծրագրի շրջանակում կատարվում է համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, տրոմբոլիզ և/կամ տրոմբէկտոմիա: Փետրվարի 1-ից մինչ այժմ ինսուլտի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ է դիմել 254 քաղաքացի:
10:35 24.07.2025
45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով10:35 24.07.2025
45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...
10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթացԸնտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...
10:23 24.07.2025
Կուբայի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու փաստըՄիացյալ Նահանգների՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու որոշումը Վաշինգտոնի կողմից բազմակողմանիության և միջազգային հաստատությունների նկատմամբ արհամարհանքի ևս մեկ ապացույց է, հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան իր X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարությունը ԱՄՆ կառավարության կողմից բազմակողմանիության և խաղաղությունը խթանող ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի […] ...
10:15 24.07.2025
Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքներըՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […] ...
10:05 24.07.2025
Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […] ...
10:00 24.07.2025
Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԵՄ առաջնորդների հետՉինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի օրը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։ Հեռուստատեսությունն ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել։ ...