19:56 30.10.2019
Իվանիշվիլին մտադիր է անձնական միջոցներով և առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացնել Ծղալտուբոյի նախկին առողջարանի ոչ միայն հնացած տուրիստական և բուժական ենթակառուցվածքի լայնամասշտաբ վերականգնումը, այլև ամենասեղմ ժամկետներում ապահովել նրա արդի, միջազգային չափանիշներին համապատասխան զարգացումը: Այդ մասին հայտարարել է Իվանիշվիլին:
Ծղալտուբոն հայտնի է բացառիկ բուժական, վերականգնողական և տուրիստական ներուժով: Իվանիշվիլին շվեյցարական «KohL&Partners» ընկերության աջակցությամբ մտադիր է մի քանի մլն ներդնել Ծղալտուբոյի առողջարանը վերականգնելու համար: Մտադիր է գնել շրջանի բոլոր 22 հյուրանոցներն ու 9 շոգեբաղնիքնրը:
Միաժամանակ, վրացական բիզնեսին առաջարկել է․ «Նախագծի իրականացման ցանկացած փուլում, կլինի դա ծրագրում, նախագծում, շինարարություն, թե ավարտից հետո շահագործում, օտարել օբյեկտները ցանկացած ներդրողի վրա»,- ասել է նա՝ հավելելով․ «Իմ կողմից որևէ շահույթի մասին խոսք լինել չի կարող: Առավելագույն գինը կլինի ինքնարժեքը: Պատրաստ եմ շահագրգիռ բիզնեսին այս նախագծերը փոխանցել մեծ զեղչով»:
«Ծղալտուբոյի զարգացման տեսլականը և հայեցակարգը, որով պատրաստվում եմ առաջնորդվել, հիմնված է շվեյցարական «KohL&Partners» առաջատար խորհրդակցական ընկերության կողմից մշակված ծրագրի վրա, որի շրջանակներում Ծղալտուբոյում կկառուցվեն մանկական հրապարակներ, ջրաշխարհ, արևադարձային այգի, գոլֆի և թենիսի հրապարակներ, ժայռամագլցման այգի, առևտրի կենտրոն, սրճարաններ, ռեստորաններ: Ծղալտուբոյի մերձակայքում, Քութայիսի մոտ տեղակայված է երկու ազատ տնտեսական գոտի, օդանավակայան։ Առողջարանների վերանորոգումից հետո Ծղալտուբոյում կավելանա 8 000 աշխատատեղ: Դրանց վերականգնման արդյունքում տարեկան հնարավորություն կունենանք ընդունել 6000-8000 զբոսաշրջիկ: Ընդհանուր առմամբ, շրջանում կստեղծվի 15 000-20 000 աշխատատեղ, որը կզարգացնի Իմերեթիի շրջանը»,- վստահեցրել է Իվանիշվիլին:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...