19:43 30.10.2019
20-րդ դարի մեծագույն մտածող Գեորգի Գյուրջիևի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ հուշ-երեկո է կազմակերպվել Գյումրիում: «Վերադարձ դեպի Գյումրի» խորագրով միջոցառման նախաձեռնողը Գյուրջիևյան հայկական կենտրոնն է: Աշխարհին հայտնի մեծ փիլիսոփայի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել Արևմուտքի հոգևոր մշակույթի վրա:
Համաշխարհային կրոնական գաղափարախոսությունների մեծ գիտակ Գյուրջիևի անունն ավելի շատ հայտնի է եղել ամբողջ աշխարհում, քան իր հայրենի քաղաք Ալեքպոլ-Գյումրիում: Այն, որ միստիկ փիլիսոփան նաև պարային շարժումների հեղինակ է ու հարուստ երաժշտական ժառանգություն է թողել, քչերին է հայտնի: Հուշ-երեկոյի ժամանակ Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Գյուրջիևի բեմադրած պարերը:
Գեորգի Գյուրջիևի ուսմունքի արմատները ձևավորվել են հայկական միջավայրում՝ Ալեքսանդրապոլում: 20-րդ դարի մեծ մտածողն ինքն է խոստովանել, որ իր մտքի փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն են ունեցել հայրը՝ աշուղ Ադաշը և հայազգի մայրական տատիկը: Այսպիսին է Գյուրջիևի հայկական ինքնությունը, որի բացահայտման համար Գյուրջիևյան կենտրոնը տարիներով ուսումնասիրություններ է կատարել, հավաքել մեծ փիլիսոփայի աշխատությունները:
Կենտրոնի հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանի խոսքերով՝ իրենց խնդիրը Գյուրջիևի ժառանգությունը աշխարհին ներկայացնելն է ու նաև աշխարհին ասելը, որ Գյումրին է տվել այդպիսի մեծություն, իր հոգևոր արժեքներից սերված։ Միևնույն ժամանակ էլ, կենտրոնին հաջողվեց աշխարհից Գյումրիին վերադարձնել Գյուրջիևին ու վերականգնել այն կապը, որը տարիներով կտրված էր։
Գյուրջիևի՝ Ալեքպոլում ապրած տարիների կենսագրությունը վերականգնված է: Հայտնի է, որ նրա աշխարհընկալումը Ալեքպոլից հասել է մինչև հայոց հնագույն մայրաքաղաք: Անիին «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք» անվանումը հենց Գյուրջիևն է տվել, ու Անիից էլ սկսվել են նրա դեգերումները դեպի Արևելքի հնավայրեր ու Տիբեթի մենաստաններ: Գյուրջիևյան ժառանգությունը ոչ միայն նրա ուսմունքն է, այլև պարերը, երաժշտական ստեղծագործությունները:
«Կումայրի» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Միհրան Բաղդասարյանի խոսքերով՝ գյուրջիևյան պարերը շարժում են անվանում, դրանք սովորական պարարվեստից տարբերվող են։ Դրանք ձեռքերի և ոտքերի ասիմետրիկ գործողությունների համադրություն են, որոնք գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերից առավելագույն աշխատանք ու կենտրոնացվածություն են պահանջում։
Պարերի բեմադրությունը երիտասարդ պարուսույցն անփոփոխ է թողել: Մոտ 1 դար առաջ դրանք Գյուրջիևն ինքն է բեմադրել: Պարուսույցը գյուրջիևյան պարերի մասին տեղեկություններ փնտրել է Ռուսաստանում, Իտալիայում և այլ երկրներում ու գտել մեծ փիլիսոփայի աշակերտներից մեկի ժառանգների մոտ: Պարերում ամբողջանում է մարդու մասին Գյուրջիևի փիլիսոփայությունը: Գյուրջիևը, չունենալով երաժշտական կրթություն, իր ստեղծագործությունները թելադրել է կոմպոզիտոր Հարթմանին, որն էլ դրանք նոտագրել է: Մինչև հիմա երաժշտագետները չեն կարողանում Գյուրջիևի երաժշտության համար ժանր որոշել: Նրա ստեղծագործությունները նաև եվրոպական, հայկական ու ռուսական երաժշտության ինտոնացիաների համակցություն են, որոնք տիեզերական կենտրոնացվածություն են ստեղծում։
Գյուրջիևյան երաժշտությունը դաշնակահարուհի Արփինե Խլղաթյանը վերականգնել է 20-րդ դարասկզբին արված վատորակ ձայնագրություններից: Գյուրջիևի երաժշտական գործերի նոտագրումն ու պարերի բեմադրումը երիտասարդ մասնագետները դեռ շարունակելու են: Պահպանված է 49 երաժշտական ստեղծագործություն, որից առայժմ նոտագրված է միայն 10-ը:
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...