16:16 30.10.2019
Հոկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը:
Այցի շրջանակում վրացական պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, հանդիպել կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և վերապատրաստման, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ծավալների ընդլայնման և առկա փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ:
17:25 14.07.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվել են կադրային նշանակումներն ու փոփոխությունները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում Պարոն Չերչինյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամում տեղի ունեցած կադրային նշանակումներն ու փոփոխությունները։ Մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Արման Խաչատրյանը։ Վերջինս համակարգելու է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, միջին նորոգման ծրագրերի կառավարման ու ճանապարհների գույքագրման և […] ...
17:18 14.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն […] ...
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...