Ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ. փոխքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ. փոխքաղաքապետ

16:54 30.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպումների շարք է սկսել համայնքային մանկապարտեզների տնօրինության հետ: Քննարկումներին մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ավագանու անդամները, հանրակրթության ու վերահսկողության վարչությունների պետերը:

Փոխքաղաքապետի առաջադրած պահանջները հստակ են. աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, կարգապահություն, սննդամթերքի անվտանգության ապահովում, կրթադաստիարակչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

«Կարծում էի, որ տարվա համար այն հիմնական չափորոշիչները, որոնք սահմանել էինք մեր աշխատանքային սկզբունքներում, պիտի բավարար լինեին, որ ամբողջ տարվա համար մենք պահպանեինք այդ մոտեցումները, բայց թեժ գծերով ստացված զանգերը, քաղաքացիների հետ շփումները, ծնողների հետ շփումները, համացանցում և մեր հարթակներում ծնողների արտահայտած կարծիքները, մեզ հասած տվյալներն ու մեր կողմից արված ուսումնասիրությունները խոսում են հակառակի մասին: Պարզվում է, որ ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք քննարկման, պատասխաններ ակնկալելու անհրաժեշտություն ունեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ խնդիրները ուղիղ դրամահավաքությունից տեղափոխվել են այլ դաշտ. հաճախակի են դարձել դրամահավաքության դեպքերը տոնակատարությունների կազմակերպման, գրենական պիտույքների ձեռք բերման, հագուստի գնման և ծննդյան տարեդարձի միջոցառումների կազմակերպման համար:

«Այս արգելքը մենք անում ենք սոցիալական հավասարության համար, որ գոնե երեխաներն իրար մեջ տարբերություն չտեսնեն: Ես չեմ ուզում՝ մենք ավելի կոշտ մեթոդների դիմենք, բայց հստակ ասում եմ` բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքել: Ես ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ, ավելի բարեխիղճ, սրտացավ ու հարգալից աշխատանքի դաշտ»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Հանդիպումներին ներկա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունների պատասխանատուներն ու Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում առկա այն հիմնական դիտարկումները, որոնք դժգոհությունների տեղիք են տվել և վերանայման անհրաժեշտություն ունեն:
Նման ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն արդեն հանդիպել է Շենգավիթ, Էրեբունի և Ավան վարչական շրջանների մանկապարտեզների տնօրենների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

16:57 14.07.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

16:54 14.07.2025

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

16:48 14.07.2025

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

16:42 14.07.2025

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:27 14.07.2025

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

BACK_TO_TOP