ՊՊծ գնդի գործով պետական մեղադրողը ներկայացնում է մեղադրական եզրակացությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

ՊՊծ գնդի գործով պետական մեղադրողը ներկայացնում է մեղադրական եզրակացությունները

12:45 04.12.2017

ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատաքննությունը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է: Հիշեցնենք՝  մի քանի ամիս տևած նախապատրաստական փուլն ի վերջո հաղթահարվել է և դատարանում ներկայացվել են ամբաստանյալներին առաջադրվող մեղադրանքները։  
Պետական մեղադրողը  ներկայացրել է ամբաստանյալ Կարո Եղնուկյանի մեղադրանքը:Հիշեցնենք՝ այդ  ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ և բազմիցս դիմել էր դատարանին՝  նիստերին չմասնակցելու միջնորդությամբ: Այս  դատական նիստին եվս  ներկա  չէր: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց,որ նրա առողջական վիճակը վատ է, արյան ճնշումը կրկին բարձր է:

Եղնուկյանըմինչ դատական նիստը  փոխանցել էր, որ նիստը կարող են շարունակել առանց իր ներկայության: Փաստաբանները չառարկեցին:Սակայն մեղադրական եզարակացության հրապարակաումից առաջ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հինգ րոպեով իր պաշտպանյալին բերել դատական նիստերի դահլիճ, որպեսզի  նա հնարավորություն ունենա լսելու իրեն առաջադրված մեղադրանքը:Հիշեցնենք՝ որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:Մեղադրող դատախազը նշեց, որ Կարո Եղնուկյանը փորձել է ռադիոկապով ապահովել ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին, երբ վերջիններիս հեռախոսները գաղտնալսվում էին:Կարո Եղնուկյանը իրեն առաջադրված մեղադրանքը լսելուց հետո կրկին լքեց դատական նիստը:

Երբ մեղադրողը ներկայացնում էր ամբաստանյալ  Արմեն Լամբարյանի մեղադրանքը, վերջինս զրուցում էր  զինված խմբի անդամներ  Աշոտ Պետրոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց. « Չի կարելի Լամբարյան, ուշադիր լսիր: Առաջ դու խելոք էիր, էս ի՞նչ եղավ»:

Աշոտ Պետրոսյանն ասաց.«Մեղադրանքը ամբողջովին սուտ է»:

 «Սպասեք՝ վերջում կպարզենք»,-կատակեց դատավորը:

«Այսինքն Դուք ընդունում եք, որ սուտ է»,- արձագանքեց Աշոտ Պետրոսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Լամբարյանը ևս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու, պատանդներ պահելու մեջ: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ նա կազմակերպված խմբի կազմում զավթել ու պահել է ՊՊԾ գունդը եւ պետությանը որոշակի պահանջներ պարտադրելու նպատակով՝ պատանդ պահել ոստիկանության 8 ներկայացուցիչների: Նա ոստիկաններից մեկից խլել է հրազեն հանդիսացող ինքնաձիգը, խմբի մյուս անդամների հետ ներխուժել է ՊՊԾ գնդի զինապահոց, վերջինիս հերթապահ-ոստիկաներն պարտադրել բացել դուռը, ապա հափշտակել ռազմամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, մոտ 700 փամփուշտ: «Արայիկ Խանդոյանի հրամանով նրանք զինվել են, իսկ Արմեն Լամբարյանի հրահանգով՝ զինամթերքը տեղափոխել գնդի շենքերից մեկը:Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը հրահանգել է «չվնասել պատանդ-ոստիկան Խաչատուր Մուրադյանին՝ կարեւորելով նրա՝ պատանդ լինելու փաստը»: 

 Դատախազը նաեւ ընթերցեց, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը (այս ամբաստանյալը եւս մեկ ոստիկանի սպանության համար է մեղադրվում), իսկ ոստիկան Խաչատուր Մուրադյանը, օգտվելով խմբի անդամների անուշադրությունից, հետնամասի դարպասի վրայով անցնելու միջոցով փախուստի է դիմել ՊՊԾ գնդի տարածքից: Արմեն Բիլյանը, ըստ մեղադրական եզրակացության, նաեւ իր հարազատներին եւ ծանոթներին հեռախոսակապի միջոցով հրահանգել է մասնակցել Խորենացի փողոցի բողոքի ցույցերին, ճեղքել իրավապահների շարքերը եւ միանալ իրենց: Ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի մեղադրական եզրակացությունում էլ, խմբի մյուս անդամներին մեղադրվող արարքներից բացի, վերագրվում է գույք հափշտակելու մեղադրանք: Մասնավորապես, նա, կազմակերպված խմբի այլ անդամների հետ, բանկոմատից հափշտակել է 14 միլիոն դրամ, որից 300.000 դրամը հետագայում իրավապահները հայտնաբերել են նրա մոտ: 

 Մեղադրական եզրակացության հրապարակումը բավական  երկլար տևեց:Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց մի քանի րոպեով ընդմիջել նիստը: «Ծխել եք ուզո՞ւմ, լավ գնացեք ծխեք, եկեք», – ժպտալով ասաց դատավորը և հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Հիցնենք, որ զինված խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

12:27 10.07.2025

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

12:18 10.07.2025

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...

«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

12:15 10.07.2025

«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

12:07 10.07.2025

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...

SHANTNEWS

12:00 10.07.2025

SHANTNEWS

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

BACK_TO_TOP