10:52 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ-կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։
Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշել են երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրել է նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
Հայաստանի և Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։
Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։ Նախարարները քննարկում են ծավալել Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...