10:54 03.11.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սկանդալային ներկայացմանը․
«Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս»։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»։
Ավելի ուշ Թեհմինա Վարդանյանը մեկ այլ գրառում է կատարել․
«Արվեստի մասին!!!
Սիրելի ընկերներ, մասնավորապես մարդիկ, ովքեր խայտառակ «ներկայացումը» մեկնաբանում և դիտարկում են որպես արվեստ, կամասուտրան ևս արվեստ է։ Կարո՞ղ է շուտով կամասուտրան էլ բեմադրվի օրինակ Հանրապետության հրապարակում։ Տեսնես՝ ո՞ր նախարարությունը կֆինանսավորի։
Հուսով եմ, գոնե այդ բեմադրությանը քաղաքական գործիչ չի մասնակցի…»։
Թեհմինա Վարդանյանի գրառմանն ի պատասխան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրոք ինքն այնտեղ է եղել, մասնակցել է ներկայացմանը, տեսանյութում էլ ինքն է։ «Ներկայացումը սատանիզմի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Խաչունցը։
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...