15:22 04.11.2019
Դեկտեմբերից սկսած՝ մենք կունենանք նոր հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնել էր՝ նոր ՀԴՄ-ները կլինեն նոյեմբերին, Անանյանն ասաց.
«Ես ավելի լավատես էի, քան իրականությունն էր»:
Նա նշեց՝ ինչպես Գյումրիի մաքսատան պարագայում, այս դեպքում ևս մեղքը ժամկետներ հրապարակողինն է, անկախ նրանից՝ ինչ տեղեկատվության վրա է հիմնվում:
«Ժամկետ հրապարակողը ես եմ, հետևաբար, մեղավորությունն էլ իմն է: Մենք մեր գործընկերների խոսքին հավատացինք, նրանցից շատերը չէին պատկերացրել, որ ՀԴՄ-ներ բերելը ուղղակի սարքավորում ձեռք բերելու ու վաճառելու էլեմենտար գործունեության տեսակ չէ, այն բազմաֆունկցիոնալ սարքավորում է, որ պետք է ունենա ծրագրային ապահովումները, թույլտվություններ ու լիցենզիաներ ստանա, այդ թվում՝ բանկային համակարգից: Մեր գործընկերները լավ չէին պլանավորել, դա մի քիչ ավելի խորքային գործ է, իրենց ասած կանխատեսումների վրա փորձել էինք հանրությանը ներկայացնել ժամկետներ»,- ասաց նա:
Անանյանն ասաց, որ ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը կլինի դեկտեմբերին, հունվարին խնդիրը կարգավորած կլինեն: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց՝ ՀԴՄ ներմուծելու մտադրություն հայտնած 14 ընկերություններից 4-ն աշխատում է, իսկ երկուսի մոտ կոնկրետ հաջողություններ կան:
18:23 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...