17:06 07.11.2019
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու «Սաքաերոնավիգացիան» Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության (ARMATS) հետ միասին սկսում են Հարավային Կովկասում կարևորագույն նախագիծ`Վրաստանի և Հայաստանի միջև ազատ օդային ուղիների արմատավորում»,- այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է «Ալիք մեդիան»:
Գերատեսչության հաղորդմամբ` Վրաստանն ու Հայաստանն ազատ օդային ուղիների նախագծի վրա աշխատանքը սկսել էին 2017 թվականին: Այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 00:00-ին:
Նախարարությունը պարզաբանում է, որ նախագիծը նախատեսում է Վրաստանի և Հայաստանի օդային տարածքում թռչող օդանավերի կողմից ազատ ուղիների օգտագործման հնարավորություն՝ նշելով միայն մուտքի և ելքի կետերը, որոնք նախապես կլինեն նշված որպես Հարավային Կովկասի օդային տարածքի ազատ ուղիներ – Free Route Airspace in south Caucasus Area – FRASC:
Ծրագիրը կյանքի կոչելու ընթացքին հետևելու են Թբիլիսիի օդային տեղաշարժման շրջանային կենտրոնից Սահմանափակ պատասխանատվությամբ «Սաքաերոնավիգացիա» ընկերության տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին, Հայաստանի օդանավային ծառայության պրովայդեր կազմակերպության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը և Եվրավերահսկման պատվիրակության անդամները:
«Սաքաերոնավիգացիայի» գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ` ազատ օդային ուղիներից արդեն օգտվում են Եվրոպայի մի շարք պետություններ:
«Ուրախ եմ, որ մենք առաջինն ենք տարածաշրջանում ներդրել ազատ օդային ուղիները և այժմ սկսում ենք այդ հռչակագրի երկրորդ փուլի իրականացումը: Ավիաընկերություններին, որոնք մեկ ուղու վրա հատում են Հայաստանի և Վրաստանի օդային տարածքը, հնարավորություն կունենան տեղաշարժվելիս ընտրել իրենց համար ցանկալի կարճ ուղին՝ դրանով խնայելով ժամանակը և վառելիքը, միաժամանակ ծախսերն ավելի արդյունավետ կծրագրեն: Սա շատ բարդ առաքելություն է, և մեր թիմը այս գլոբալ մարտահրավերը հաղթահարել է հաջողությամբ»,- հայտարարել է Գոչա Մեզվրիշվիլին:
«Սաքաերոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման մասնագետները, եվրոպական վերահսկողության և Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին, մի քանի օր դիտարկելու են ազատ օդային ուղիների տեղակայման գործընթացը:
11:58 28.07.2025
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համարՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...
11:52 28.07.2025
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար: ...
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...