Կա վարչապետի չկատարված հանձնարարություն. բանավեճ Հանրային խորհրդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Կա վարչապետի չկատարված հանձնարարություն. բանավեճ Հանրային խորհրդում

17:17 07.11.2019

Թերթերում մեղադրանքներ եղան, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը, անկեղծ ասած, ես քիչ բան եմ տեսնում այդտեղ քննարկելու: Այդ մասին այսօր Հանրային խորհրդում հրավիրված նիստին հայտարարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Մինչև մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել, անշնորհակալ գործ կլինի և վնասակար մեր պետության համար։ Բանակցությունները եղել են բավական ճկուն, ամբողջ այդ ժամանակահատվածում՝ 20 տարուց ավելի, Հայաստանը վաստակել է կառուցողական կողմի իմիջ, Ադրբեջանը՝ ձախողող»։

Նա նշել է, որ այսօր էլ այդ թեմայով քննարկում չի լինելու, սակայն Հանրային խորհրդի անդամների միջև սկսվել է բանավեճ: Խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրել է, որ իրենք ունեն չկատարված հանձնարարություն, որը, նրա խոսքով, տրվել է պարոն վարչապետի կողմից։

«ՀՀ վարչապետը Հանրային խորհրդի հետ հանդիպման ընթացքում ընդամենն ասաց քննարկեք և վեր հանեք այն ստատուս քվոն, որն առկա է հասարակության ներսում»:

Նրան հակադարձել է ՀԽ անդամ Արշակ Սադոյանը.

«Այդ Ձեր գիտակցությունն այնպե՞ս է, որ բազմակարծիք հասարակության մեջ կարող է լինել ստատուս-քվո»։

Սկսված բանավեճին միջամտել է Վազգեն Մանուկյանը` նշելով, որ սպեկուլյացիաների մեջ չի մտնելու, իրեն չեն կարող դրդել մտնել այդտեղ։

«Չեմ ուզենա ներքաշվել քննարկումների մեջ, այն էլ նախկին իշխանություն-նոր իշխանություն: Հայաստանի և Արցախի միջև պետք է ստեղծել դաշինք, պետք է պայմանագիր կնքել, ըստ որի կարգավորվում են մեր բոլոր հարաբերությունները։ Երկրորդ հարցը, որ բազմիցս քննարկվել է Հայաստանում, այն է, որ միգուցե պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Կա նաև այն հարցը, որ վերջերս է առաջացել, թե Ղարաբաղը Հայաստանի մարզ է և այլն, մենք այդտեղ քննարկելու բան չունենք։ Երկու հարցը՝ ռազմավարական դաշինքի և Ղարաբաղի անկախության հարցերը քննարկելի են»։

Հարցը դրվել է քվեարկության և միաձայն որոշվել, որ հանձնաժողովներում քննարկումներ կլինեն, հետո այդ հարցերը կքննարկվեն նաև Հանրային խորհրդում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP