22:18 07.11.2019
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին, գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։
Մաասը տեղեկացրել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, թեև զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Թուրքիային զենքի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրեր առայժմ չեն կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող են չեղարկվել։
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։ Իսկ դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի։
Միևնույն ժամանակ նախարարը տեսակետ է հայտնել, որ այժմ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը գործնականում դադարեցվել է, ինչի պատճառով Թուրքիայի դեմ խիստ միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ եթե ռազմագործողությունը շարունակվեր նույն թափով, ինչպես որ սկսել էր, ապա խիստ տնտեսական պատժամիջոցները անխուսափելի կլինեին։
20:28 03.07.2025
Ժիրուն վերադարձել է Լիգա 1Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...
20:20 03.07.2025
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ ՄաբուզանՀարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...
20:08 03.07.2025
Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըԿիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...
20:00 03.07.2025
«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունըԿատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...
19:48 03.07.2025
Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանությունՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
19:42 03.07.2025
TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվիԵրևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...