3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

11:04 11.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:

Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար  նախատեսված է 276 մլն դրամ  2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։
Փոխհատուցում տրամադրվում է.

  • այն մանկավարժներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը) հանրակրթական դպրոցի ուսուցիչ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով և ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» և նման այլ ծրագրերում,
  • դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հանրակրթական դպրոցի կամ այդ դպրոցում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հանրակրթական դպրոցում, որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը:

Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը` առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը` երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝  մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին` իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր` ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

19:35 15.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 6 ամսում 491 հարցազրույց է տվել

19:30 15.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 6 ամսում 491 հարցազրույց է տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 491 հարցազրույց է տվել 2024-ի նոյեմբերին Մանչեսթեր ժամանելուց հետո։ Այս մասին գրում է Goal-ը: Անգլիական ու միջազգային մամուլը, օգտագործելով այն փաստը, թե որքան մեծ են «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակությունն ու ակումբի շուրջ աղմուկը, բազմաթիվ դիմումներ է ներկայացնում Ամորիմի հետ տարատեսակ հարցազրույցներ անցկացնելու և դիտումների ահռելի քանակ ապահովելու համար: Ամորիմն անցած […] ...

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

19:26 15.05.2025

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման […] ...

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

19:22 15.05.2025

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

Կրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […] ...

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավար

19:14 15.05.2025

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավար

Արդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

19:06 15.05.2025

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...

BACK_TO_TOP