14:34 12.11.2019
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ կրթության ոլորտում տիրող վիճակին:
«Ես կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչ եմ և անտարբեր չեմ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է: Նախ` ԿԳ նախարարը եկավ Կրթության ազգային ինստիտուտ, խոսեցինք ոլորտի մասին, խոստումներ տվեց, հետո ևս 2 անգամ եկավ Կրթության ազգային ինստիտուտ, որին հետևեց ինստիտուտի փակումը, որը աղետ էր, 400 մարդ մնաց անգործ»,- ասել է գրականագետը` նշելով, որ առ այսօր ուսուցիչները զանգում են իրեն, ուզում են տպագրվել, գրել իրենց ուսումնասիրությունների մասին:
«Ի՞նչ է նշանակում սեռը փոխած մեկի մասին ֆիլմ նկարել, մանավանդ, որ նա հիմա այլևս ՀՀ քաղաքացի չէ: Պետական հովանավորություն և քարոզչություն, ես չեմ կարծում, որ այն ճանապարհն է, որով պիտի առաջ ընթանանք: 20 մլն-ը կատակ բան չէ»,- ասել է գրականագետը:
Դավիթ Գասպարյանը խոսել է նաև բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման մասին.
«Ես գտնում եմ, որ ոչինչ չպետք է խանգարի մասնագիտական առարկաներին, բայց պետք է ձևը գտնել, որ հարակից առարկաները նպաստեն տվյալ մասնագիտության յուրացմանը: Ասում են` հայոց լեզուն ու պատմությունը դպրոցներում անցնում են: Ախր մենք գիտենք դպրոցների մակարդակի մասին: Այն կարծիքին եմ, որ այս առարկաները ազգային հիշողություն կրող առարկաներ են, դրանք պարտադիր պետք է լինեն բուհական կրթության մեջ»:
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...
17:50 15.05.2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...
17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...