13:20 13.11.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Նրանք տարբեր հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետին՝ սկսած վիզաների ազատականացումից մինչև տնտեսական առաջնահերթություններ:
Խոսելով կրթական համակարգի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այս պահին Հայաստանում ՏՏ ոլորտում մոտ 4 հազար թափուր աշխատատեղ կա:
«Մենք հիմա հնարավորություն ունենք ոչ միայն աղքատությունը հաղթահարել, այլև մարդկանց բերել բարեկեցության վիճակի: Մենք նայում ենք կրթական ծրագրերը և տեսնում, թե ոնց ենք այդ դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը ճակատագրական նշանակություն չի կարող ունենալ, որպեսզի երեխային տանենք այն ճանապարհով՝ մեծացնելով ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնիկական գիտությունների կրթությունը, որ երեխան, ավարտելով դպրոցը, ստանա այնպիսի բուհ, որ դրանից հետո մուտք գործի բարեկեցիկ կյանք:
Մեզ այսօր պետք են ինժեներներ: Որ պահին նա որակավորվի ինժեներ, կես ժամ հետո սկսած 200 հազար դրամից աշխատանք կգտնի, 1 տարվա ընթացքում նրա աշխատանքը կկրկնապատկվի, կեռապատկվի: Այստեղ կա մի խնդիր, գուցե նա չունենա բավարար կրթություն տպավորիչ կենացների համար: Բայց դա լուծելի խնդիր է, երևի այդ հարցն ինքնակրթության էլ կարելի է լուծել: Ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...