Միակ ելքը մահն է. հրապարակվել է Խաչատուրյան քույրերի նամակագրությունն ընկերուհիների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Միակ ելքը մահն է. հրապարակվել է Խաչատուրյան քույրերի նամակագրությունն ընկերուհիների հետ

19:43 13.11.2019

Հրապարակվել են հորը սպանած Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած զրույցից հատվածներ: Քույրերը զրուցել են սոցկայքերից մեկում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այդ նամակագրությունը քույրերի խնդրանքով ջնջվել է, սակայն քննիչները կարողացել են այն վերականգնել:

Իրավապահներն ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի զրույցները, մեղադրող կողմը մտադիր է պատասխանատվության ենթարկել նրանց ընկերուհիներին՝ հոր սպանությանը դրդելու համար: Քննիչները դեռևս ծանոթացել են նամակագրության փոքր հատվածին:

«Դա … սկսել է մեր բաճկոնները խուզարկել, մտածում էր՝ կրակայրիչ ու ծխախոտ է գտնելու: Ու այնքան գաղտնի, կարծում էր՝ մենք քնած ենք: Բայց մենք հո ուղեղ ունենք, ամեն ինչ փոստարկղում ենք թաքցնում»,- գրում է քույրերից մեկը:

Նամակագրության մեջ հիմնականում դժգոհություններ են հորից՝ տարբեր սահմանափակումների, արգելքների և տունը մաքրելու պահանջների պատճառով: Սակայն հետաքրքիր է այդ նամակագրության ամսաթիվը. այն տեղի է ունեցել Միխայիլ Խաչատուրյանի սպանության նախորդ օրը: Զրույցը տեղի է ունենում գիշերվա ժամը երկուսին: Ոմն Վ քույրերից մեկին կոչ է անում՝ մի բան մտածել, որ նա դեռ չպառկի:

«Դե, կա մի ելք՝ մահը: Մի բան մտածիր»,- լուրջ, թե կատակով գրում է նա:

Ելնելով նամակագրությունից՝ դրանց հասցեատերը՝ Խաչատուրյան քույրերից մեկը, առանձնապես չի առարկում ասվածին և բազմաթիվ սմայլեր դնելով՝ հավելում է.

«Ես հետո իրավապահներին հենց այդպես էլ կասեմ՝ հանուն հաճույքի եմ սպանել»։

Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը հաստատել է, որ իսկապես հետաքննություն է տարվում՝ այս սպանության առնչությամբ քույրերի ընկերուհիների մասնակցության հանգամանքը պարզելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

BACK_TO_TOP