13:10 14.11.2019
Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հատուկ գործողությունների ուժերի նախկին հրամանատար Մայքլ Նագատան խոսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի բախման հավանականության մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ դա քիչ հավանական է: Նա շեշտել է, որ բախման միակ պատճառը կարող է լինել «ցանկացած մեկի կողմից, բացառությամբ ԻՊ-ի» հարձակումը ԱՄՆ զինված ուժերի վրա:
Նագատան նաև ավելացրել է, որ ԱՄՆ առաքելությունն ահաբեկիչների դեմ պայքարն է, և ոչ թե տարածաշրջանում ինչ-որ մեկին դիմակայելը:
«Նման բախում կարող է լինել միայն այն դեպքում, եթե սիրիացիները կամ ռուսները, կամ որևէ մեկը, բացի ԻՊ-ից, որոշեն հարձակվել ամերիկացիների վրա»,- ասել է նա:
Նա չի կարողացել պատասխանել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների վերաբերյալ հարցին: Նագատան հստակեցրել է, որ թեպետ ԱՄՆ բանակը ահաբեկիչներին լուրջ վնաս է պատճառել, սակայն ԻՊ-ը վերջնականապես ոչնչացված չէ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...