19:58 14.11.2019
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի: Նրան է պատկանում ինսուլինի դեղորայքի գյուտը, ինչի ներարկման շնորհիվ փրկվել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքը:
Մինչև հիմա էլ շաքարային դիաբետով հիվանդների բուժման միակ դեղամիջոցը մնում է ինսուլինը: Դեղորայքայինից բացի, կարևորը սննդակարգի պահպանումն է: Վերջին տասնամյակում հիվանդության աճ է գրանցվել երեխաների շրջանում։ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», և օրը նշել երեխաների հետ:
Շիրակի մարզում շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան 42 երեխա է հաշվառված։ Նրանք գտնվում են «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Դիաբետի դեմ պայքարի խորհրդանիշ ամբողջ աշխարհում համարվում է կապույտ օղակը: Միջոցառման ընթացքում կապույտ օղակներ հայտնվեցին երեխաների ձեռքերին:
«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանի խոսքերով՝ կապույտ օղակը խորհրդանշում է օրը, այսինքն՝ միավորում է ամբողջ աշխարհի մարդկանց, որպեսզի կարողանան պայքարել դիաբետի դեմ։ Իսկ դիաբետի դեմ պայքար՝ նշանակում է ժամանակին հայտնաբերել դիաբետը, որպեսզի չունենանք հետագա բարդություններ։
Հիմնադրամն աջակցում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Հոգեբանական, բուժական, դեղորայքային, նաև տեղեկատվական աջակցությունը մինչև 27 տարեկանների համար է։ Գործում է հնգամյա ծրագիր, «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» խորագրով, որի շրջանակներում շահառուներին տրամադրվում է ինսուլինի անալոգներ, կրիչ-ներարկիչներ, կազմակերպվում է պարբերաբար դիաբետի դպրոց շահառուների և նրանց ծնողների համար։
Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերով՝ իրենք փորձում են հնարավորությունների սահմաններում այնպես անել, որ հիվանդ երեխաներն իրենց հասարակության հիվանդ մաս չզգան, լրիվ ինտեգրված լինեն հասարակությանը, առողջ և լիարժեք կյանքով ապրեն։ 8 տարեկան Լյովան շաքարային դիաբետը 8 ամսականից է հաղթահարում: Նա և ծնողներն այն հիվանդություն չեն համարում, լիովին պահպանում են ներարկման չափաբաժինները, սննդակարգը: Սա դարձել է 8 տարեկան երեխայի կենսակերպը:
30 տարվա ընթացքում Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն աճել է մոտ 2 անգամ: Մասնագետները նշում են՝ դիաբետի զարգացման ռիսկի գործոններից են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, քաշի ավելցուկն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը:
Հիվանդանոցի էնդոկրինոլոգ Գայանե Պետրոսյանի խոսքերով՝ եթե առաջներում ասում էինք, որ 2-րդ տիպի դիաբետը բնորոշ է 40 տարեկանից բարձր մարդկանց, ապա հիմա արդեն այն շատ երիտասարդացել է, ունենք 16, 17 տարեկան շատ երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք ճարպակալման, նաև ժառանգական նախատրամադրվածության արդյունքում ձեռք են բերում դիաբետ։
Բժիշկները միշտ հիշեցնում են, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, ճիշտ ու ժամանակին հսկելու դեպքում հնարավոր է ապրել լիարժեք կյանքով, ինչպես նաև կանխել հիվանդության հետագա բարդությունները։
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...