18:56 14.11.2019
Մշակույթի ոլորտի գործիչները հայտարարություն են տարածել` հորդորելով իշխանություններին ականջալուր լինել երիտասարդությանը.
«Այսօր մեկ նախարարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։
Հիշյալ ոլորտներում Կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, տարակուսանք և բնական ընդվզում են առաջացնում հասարակության ամենալայն շրջանակներում։
Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, որը դեմ է ազգային ինքնությունն ու ազգային համերաշխությունը խաթարող գործողություններին, ազգայինի և համամարդկայինի արհեստական հակադրությանը, որդեգրված քաղաքականության մեջ խմբագրումներ կատարելու՝ իշխանությունների անդրդվելիությանը։
Արդարացի համարելով երիտասարդների ընդվզումը, մեր համաձայնությունն ու զորակցությունը հայտնելով նրանց՝ կոչ ենք անում հայրենի մտավորականներին՝ սատարել ազգային արժեքների և ազգային արժանապատվության համար ոտքի ելած հայ երիտասարդներին։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ՝ ականջալուր լինել հայ երիտասարդությանը, գիտամանկավարժական և մշակութային հանրությանը»։
Դավիթ Գասպարյան ԲԳԴ˒ պրոֆեսոր
Համլետ Գևորգյան ՊԳԴ˒ պրոֆեսոր
Դավիթ Սարգսյան գրող˒ հրապարակախոս
Վիգեն Ստեփանյան դերասան˒ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Կարին Տոնոյան «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն
Ռազմիկ Դավոյան բանաստեղծ
Աշոտ Ավագյան գեղանկարիչ˒ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
Սերժ Սրապիոնյան ԲԳԹ˒ դոցենտ
Ալվարդ Պետրոսյան գրող˒ հրապարակախոս
Սարգիս Քելյան ԵՊՀ˒ դոցենտ
Գագիկ Մարկոսյան ԵՊՀ˒ դոցենտ
Արսեն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ
Շահեն Խաչատրյան ԵՊՀ˒ դոցենտ
Պետրոս Դավթյան ԵՊՀ˒ դոցենտ
Սեյրան Սուվարյան ԵՊՀ˒ դոցենտ
Վահագն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ
Սերգեյ Առաքելյան արվեստագետ˒ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Թադևոս Տոնոյան բանաստեղծ˒ ԵՊՀ դոցենտ˒ «Կանչ» պարբերականի խմբագիր
Արտակ Մովսիսյան ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ˒ ԲԳԴ
Ռիտա Սաղաթելյան ԵՊՀ դոցենտ
Փիրուզա Մելիքսեթյան «Իրատես» պարբերականի գլխավոր Խմբագիր
Նելլի Շահնազարյան արձակագիր˒ դրամատուրգ
Վահրամ Վարդանյան ԵՊՀ դոկտոր˒ պրոֆեսոր
Նիկա Բաբայան երաժշտական պրոդյուսեր
Հակոբ Ավետիքյան «Ազգ» թերթի խմբագիր
Աշոտ Մանուկյան դիզայներ
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...