Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են. Թևան Պողոսյան

16:27 15.11.2019

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են։ Մեր զգայական ընկալումները։ Անհատական էմոցիաները, կորպորատիվ մասնագիտական, ընկերական և/կամ խմբային էմոցիաները, «ժողովրդի»՝ ազգային հավաքական, էմոցիաները։ Մենք երևույթներին ու խնդիրներին տալիս ենք առաջին հերթին բացառապես էմոցիոնալ գնահատական, ու հազվադեպ ենք կարողանում հաղթահարել մեր զգացողությունները ու խնդրին նայել վերևից։ Չենք կարողանում վերացարկվել և երևույթին ու խնդրին նայել բոլոր տեսանկյուններից, ինչի հետևանքով էլ չենք ունենում փաստարկված ու հավասարակշռված մոտեցում, դիրքորոշում։ Հետևապես չենք էլ կարողանում հավասարակշռված լուծումներ գտնել ու որոշումներ կայացնել։ Կյանքը ցույց է տալիս, որ դեռ անհիշելի ժամանակներից, առաջին հերթին ոչ զգայական որոշումներ պետք է կայացնեն այն մարդիկ, ում պատասխանատվությունն այլ մարդու, կամ խմբի հանդեպ առավել մեծ է։ Բավական է, որ որոշում կայացնողն իր որոշումը մատուցի էմոցիաներով փաթեթավորված, և կստանա նույն էմոցիաներով փաթեթավորված հակազդեցություն։

Հիմա, երբ արդեն քանի օր է՝ հասարակությունը խոսում ու քննարկում է հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև Հայ Եկեղեցու պատմության թեմաները, ու կողմ և դեմ արտահայտվողներն իրար սկսել են մեղադրել ու պիտակավորել` ազգադավ, հակահեղափոխական, ռևանշիստներին սատարողներ և այլ ածականներով, ուզում եմ հասկանամ թե ինչն է էս վիճակի պատճառը։ Իսկ գուցե պատճառը հենց հուզականությու՞նն է, որով սկսվեց էս ամենը, ու հենց որոշում կայացնողներն իրենց էմոցիոնալ մատուցմամբ, ապա և հիմնավորումներով սկսեցին այս գերէմոցիոնալ պրոցեսը։

Ասածս ինչ է, լեզվին տիրապետելը միայն գրել կարդալ, խոսել իմանալը չի։ Լեզվին տիրապետելը նաև մտքերը նենց շարադրելն ու հիմնավորումները նենց փաթեթավորելն է, որ տարընթերցումներ չլինեն ու էմոցիաները մեզ բոլորիս չխեղդեն։

Լավ եղեք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

BACK_TO_TOP