«Վերնիսաժ» պետք է անվանել, ոչ թե «Վերնատուն». «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Վազգեն Մանուկյանի ակումբի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

«Վերնիսաժ» պետք է անվանել, ոչ թե «Վերնատուն». «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Վազգեն Մանուկյանի ակումբի մասին

18:32 15.11.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ վարչության անդամ Արփինե Դավոյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելով, անդրադարձել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ու այդ համաժողովի ժամանակ ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություններին:

««Վերնատուն» անվանումը կարող է ասոցացվել միայն Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, մեր մեծերի հետ և անվանել ինչ-որ կասկածելի խմբակ, որտեղ հավաքվել են կասկածելի մարդիկ, ասել «Վերնատուն», ես վիրավորանք եմ համարում, դա «Վերնիսաժ» պետք է լիներ կամ նման մի բան, բայց ոչ «Վերնատուն»: Այդտեղ հնչած տարատեսակ մտքերը կոռուպցիայի դեմ պայքարի, և այլն, հնչում են մարդուց, որն արդեն իսկ ՀՀ քաղաքական կյանքում վաղուց գոյություն չուներ, վերջերս ակտիվացել է:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա ակտիվացել, ի՞նչ շահեր է հետապնդում և ո՞ւմ շահերն է հետապնդում: Տեսնելով, թե ովքեր են հավաքվել այդ խմբակում, շատ պարզ է դառնում, որ դրանք ինչ-որ մարդիկ են, հավաքված ինչ-որ գաղափարների շուրջը, որոնք հաստատ շատ կասկածելի բնույթ են կրում և շատ կասկածելի ակունքներ»,- ասել է Դավոյանը:
Նրա խոսքերով` եթե Վազգեն Մանուկյանի երազանքները փլուզվել են, չի նշանակում, որ դա պետք է վերագրել ժողովրդին:

«Իմ քայլի» պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վազգեն Մանուկյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչ միջոցներով է այդ դահլիճը վարձակալել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

BACK_TO_TOP