20:39 15.11.2019
ՀՅԴ երիտասարդական թևն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իրենց մտահոգությունների և ապագա պայքարի մասին տեղեկացնելու: Վերջիններիս անհանգստացրել էր այն, որ փորձ է արվում իրենց հայտարարությունները տանել այլ դաշտ:
«Մենք ընդհանրապես չենք փորձել անդրադառնալ Մելի կյանքին, նա նախկին չեմպիոն է, որևէ խնդիր չունենք իր սեռափոխվածության հետ կապված կամ այն բանի, թե ինչ արժեքների կրող է: Մեզ համար խնդրահարույց է ֆիլմի ֆինանսավորումը մեր վճարած հարկերից, սակայն տարան այլ դաշտ, որի ցանկությունը մենք չունեինք»,- ասաց մասնակիցներից մեկը:
ՀՅԴ երիտթևը կարծում է՝ իրենց բարձրացրած հարցերի շրջանակը փորձ արվեց նեղացնել, ամբողջ քննարկումը տարան մեկ կետի շուրջ, մինչդեռ իրենց բարձրացրած հարցերը շատ էին: Նրանք արձագանքեցին նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին՝ որտեղի՞ց քնապարկերը, ովքե՞ր են ակցիաների կազմակերպիչները, անդրադարձան նաև ահազանգին, թե ակցիաներին մասնակցելու համար գումարներ են բաժանվում:
«ՀՅԴ Երիտասարդական միությունը 26 տարեկան միություն է, ունի սեփական գույքը, միջոցները, որ գոյանում են անդամավճարների միջոցների հաշվին, բացի քնապարկերից ունենք նաև այլ գույքեր: Գումար բաժանելու մասին. նման տեղեկություն ունեցողներին կոչ ենք անում դիմել ոստիկանություն, դա հարվածում է մեր հեղինակությանը: Ովքե՞ր են կազմակերպիչները. ցանկացած ոք կարող է գալ, նկարվել այստեղ, սեփական նկարը տարածել որպես կազմակերպիչներ: Իրականում ՀՅԴ երիտասարդական միությունն է կազմակերպիչը»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:
Ցուցարարները հայտնեցին՝ նստացույցը շարունակում է մնալ պայքարի հիմնական գործիքը, ակցիա են անում երկուշաբթիից ուրբաթ, իսկ շաբաթ-կիրակին օգտագործում են քննարկումների, վերակազմակերպումների, նոր մտքերով հրապարակ իջնելու համար: Նրանք տեղեկացրին՝ ակցիաները շարունակում են:
12:52 14.08.2025
Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
12:45 14.08.2025
«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
12:39 14.08.2025
Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունըՕգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...
12:31 14.08.2025
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակովԿառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...