Հայաստանն ապահովել է կայուն աճ և բարեփոխումներ. ՎԶԵԲ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Հայաստանն ապահովել է կայուն աճ և բարեփոխումներ. ՎԶԵԲ

10:28 20.11.2019

Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով, աճել է 6 տոկոսով:

Հանքարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019-ին հայկական դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչև 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաև բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչև 55.7 տոկոսի:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Եվրոպական կողմը հատկապես կարևորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները և այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը:

Համեմատության համար, հարևան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր, իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն՝ Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ և ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում և՛ ՀՆԱ-ի աճը, և՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

14:57 23.07.2025

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

14:44 23.07.2025

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […] ...

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:30 23.07.2025

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​​​​​​​Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […] ...

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

14:13 23.07.2025

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

Ուկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […] ...

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

14:00 23.07.2025

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...

BACK_TO_TOP