Ինչի՞ց է կախված լինելու էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Ինչի՞ց է կախված լինելու էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա համար

12:59 20.11.2019

Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է բարձրանալ, կարող է պահպանվել նույն մակարդակում։ Այս մասին այսօր ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ սակագնի հնարավոր փոփոխությունը կապելով ատոմակայանի խնդրի հետ։

Պաշտոնյան ասաց, որ ներկայում հաշվարկվում է, թե հաջորդ տարի նորոգման համար որքան ժամանակով է դադարեցվելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Դրա հետևանքները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ բարձրացնելով այն։ Մեկ այլ «բարձրացնող» գործոն է ատոմակայանի արդիականացման համար վերցված վարկի մարումների մեկնարկը հունվարին։

Այս երկու գործոնների ազդեցությունն էլ լինելու է էլեկտրաէներգիայի գնի հաշվարկման մեջ, սակայն, ըստ Բաղրամյանի, կան նաև գործոններ, որոնք հնարավորություն են տալու պահպանել նույն գինը։

Պաշտոնյան հրաժարվեց ասել՝ թանկացում կլինի՞, թե՞ ոչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

15:42 23.07.2025

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […] ...

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

15:05 23.07.2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP