«Լուսավոր Հայաստանում» չգիտեն՝ ինչպես կքվեարկեն բյուջեի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

«Լուսավոր Հայաստանում» չգիտեն՝ ինչպես կքվեարկեն բյուջեի նախագծին

13:54 20.11.2019

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ավելի քան 150 առաջարկ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ քվեարկության մասով դեռևս վերջնական որոշում չունեն: Որոշումը կհստակեցնեն պատասխան ունենալուց հետո:

Իսկ մինչ այդ, ընդգծեց, որ անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կաջակցեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին, և վերջապես կլինի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի փոփոխություն՝ շեշտակի մեծացնելով գյուղատնտեսության, արդյունաբերության և ՏՏ ոլորտների արտահանելի հատվածը:

Իսկ ուսուցիչն ու գիտնականը, նրա խոսքերով, պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք՝ երկարաժամկետ հատվածում.

«Կառավարությանն առաջարկել ենք սահմանել ռազմավարություն՝ մատնանշելով երկարաժամկետ հատվածում աշխատավարձի շեշտակի բարձրացում՝ զուգահեռ նաև մեծացնելով նրանց կարգավիճակն ու պահանջները: Մեր երկրի ապագան պահանջում է գիտելիքահեն ու տեխնոլոգիահեն տնտեսություն»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

15:42 23.07.2025

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […] ...

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

15:05 23.07.2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP