19:50 20.11.2019
Շիրակի մարզի 164 դպրոցներից այս տարվա շինարարական ծրագրերում էին 10-ը: Գյուղական ու քաղաքային բնակավայրերի դպրոցներից մի մասում կապիտալ նորոգումներ էին, մի քանիսում՝ մասնակի շինաշխատանքներ: Մինչև տարեվերջ 10-ը դպրոցում էլ նորոգումները կավարտվեն։Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը ընդգրկված էր 2018 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրում, բայց այն մեկնարկեց մեկ տարի ուշացումով՝ արդեն Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով:
Տուֆաշենի դպրոցի շենքը 1965 թվականի կառույց է: Միջնակարգ դպրոցի շենքը, ինչպես որ հանձնել են 60-ականներին, այդպես էլ մնում էր ՝ նույն դուռ-պատուհաններով, տանիքով ու փայտե հատակով: Որպես գյուղական դպրոց՝ իր տարածքով աշակերտության թվին համապատասխան է, բայց պայմաններով ՝ ոչ :
Քայքայված հատակն ու պատերը հիմա արդեն չկան: Շինարարը դրանք հիմնովին նորոգել է ամռանը, երբ աշակերտներն արձակուրդում էին: Աշխատանքները դեռ շարունակվում են: Դպրոցը բաժանված էր հին ու նոր մասնաշենքերի, հիմա երկուսը միացրել են:
Ամենադժվար ու մեծ ծավալի աշխատանքներն ավարտված են: Հիմքն ու պատերն են ամրացրել, տանիք են կառուցել, փայտե հատակն են փոխել: Ներքին հարդարումը դասասենյակներում վերջացրել են: Միակ հատվածը, որտեղ դեռ շինարարություն է ընթանում՝ սանհանգույցն է: Դպրոցը սանհանգույց չի էլ ունեցել, օգտվել են մոտ 100 մետր հեռու գտնվող դրսի զուգարանից:
Գյուղում չկա կոյուղատար ցանց, միայն դպրոցի համար կոյուղագիծ են անցկացրել, որն էլ միանում է ընդամենը 50 մետր հեռավորության սեպտիկ հորին: Սանհանգույց աշխատեցնելու այլ տարբերակ չի եղել:
Սանիտարական պայմանները պահպանելն արդեն դպրոցից է կախված, կարևորը սանհանգույցը շենքի ներսում է ու մշտական ջրով: Կապիտալ նորոգումներից հետո միակ մեծ խնդիրը, որ դարձյալ չի լուծվի, կենտրոնացված ջեռուցումն է: «Վեց կոմպլեկտ դասարանում ջեռուցում ենք դիզվառելիքով, հինգ կոմպլեկտ դասարանները և ուսուցչանոցը ջեռուցում ենք հոսանքով»,- ասում է Տուֆաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժան Ոսկանյանը։
Գյուղը գազաֆիկացված է, իսկ դպրոցը բնական գազ չի ստանում, ավելին՝ գազատար խողովակներն անցնում են անմիջապես դպրոցի կողքով: Նախկին ու ներկա տնօրենները շատ են դիմել դպրոցը գազաֆիկացնելու խնդրով, բայց ծրագրեր այդ ուղղությամբ չեն եղել: Ստիպված են նորոգված դասասենյակներում նորից վառարաններ դնել:
«Ջերմային ռեժիմը կարողանում ենք ապահովել, միայն ջեռուցում ենք դասասենյակները, բայց սա իր մեջ վտանգ է պարունակում»,- նշել է դպրոցի տնօրենը։
Տուֆաշենի դպրոց են գալիս նաև հարևան Հայկասարի դպրոցականները: Աշակերտների թիվն էլ այս տարի ավելացել է երեքով, ընտանիքներ են գյուղ վերադարձել Ռուսաստանից: Դպրոցաշինական ծրագրերը մարզի գյուղական համայնքների համար շարունակելի կլինեն նաև 2020 թվականին: Առայժմ հայտնի է, որ հաջորդ տարի մարզի երեք գյուղական համայնքներում կկառուցվեն նոր դպրոցներ:«Նոր կառուցվող մոդուլային դպրոցներ են, ՀՀ-ում նմանատիպ դպրոցներ հաջորդ տարվա համար նախատեսված է կառուցել 21 հատ, որից երեքը մեր մարզում ՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում»,- հաջորդ տարվա դպրոցաշինական ծրագրերի մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
Կապսի, Արեգնադեմի և Բերդաշենի դպրոցների նախագծային աշխատանքներն են տարվում: 2020 թվականի ծրագրում է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, այստեղ նորոգվելու է դպրոցի պատշգամբը:
«Տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով մենք ներկայացրինք թիվ 1 ավագ դպրոցը,այնտեղ հարկավոր է իրականացնել պատշգամբի վերանորոգման աշխատանքներ։ Այն հուշարձան կառույց է, պատշգամբը վատ վիճակում է, ընդգրկվել է ծրագիր»,- նշել է Մկրտիչ Ասատրյանը։
Հովունի և Գեղանիստ գյուղերի վթարային դպրոցները, որոնք մինչ այս կապիտալ նորոգումների տարբեր ծրագրերից դուրս են մնացել աշակերտների քիչ թվաքանակ ունենալու պատճառաբանությամբ, մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը նախատեսում է ներկայացնել հաջորդ տարվա հրատապ ծրագրում:
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...
20:50 23.07.2025
Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...
20:38 23.07.2025
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...