Այս տարի առաջին անգամ իրականացնում ենք 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Այս տարի առաջին անգամ իրականացնում ենք 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Փաշինյան

20:13 20.11.2019

Կառավարությունն այս տարի իրականացնում է 10 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, և այդպիսի ցուցանիշ առաջին անգամ է Հայաստանում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միլանի հայերի հետ հանդիպման ժամանակ։

Նա բացատրեց, որ սուբվենցիոն են այն ծրագրերը, որոնց ֆինանսավորման մի մասը՝ մոտ 60 տոկոսը, իրականացնում է համայնքը՝ քաղաքը կամ գյուղը, իսկ մյուս մասը ֆինանսավորում է կառավարությունը։ Սրանով, ըստ Փաշինյանի, սա խրախուսում է նաև համայնքներում հարկեր հավաքելը, որպեսզի այդ հարկերն ուղղվեն այսպիսի ծրագրերին։

Հանդիպմանը մասնակցող հայերից մեկը հարցրել էր Ստեփանավանում շինարարության, քաղաքի բարեկարգման և հնարավորությունների ստեղծման մասին։ Փաշինյանն էլ հակադարձեց ու ասաց, որ հենց Ստեփանավանի վերաբերյալ ինքը հիշում է, որ այնտեղ է եղել խոշորագույն կոռուպցիոն բացահայտումներից մեկը, երբ պարզվել է, որ նպաստների համակարգում 500 մլն դրամի չարաշահում է եղել։

Վարչապետն ասաց, որ եթե այդ 500 մլն դրամը ոչ թե գողացվեր, այլ ծախսվեր ի նպաստ Ստեփանավանի, ապա այնտեղ արդեն իսկ կլինեին ճանապարհներ և այլն։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/925691307831045

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

21:13 23.07.2025

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

21:02 23.07.2025

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

Աշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

20:50 23.07.2025

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

20:38 23.07.2025

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...

BACK_TO_TOP