Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+38.09 oC

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

11:05 22.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից, կամ ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։ Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանն ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։ Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

16:42 06.08.2025

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

Բաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

16:37 06.08.2025

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը

16:35 06.08.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ […] ...

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում Էջմիածնում

16:29 06.08.2025

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում Էջմիածնում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 4 «Ֆ1» տիպի նռնակ, «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգի 3 փամփուշտատուփ, տարբեր տեսակի […] ...

Երիտասարդության միջազգային օր. օգոստոսի 12-ի միջոցառումների ծրագիր

16:20 06.08.2025

Երիտասարդության միջազգային օր. օգոստոսի 12-ի միջոցառումների ծրագիր

Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն […] ...

Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

16:12 06.08.2025

Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության […] ...

BACK_TO_TOP