15:15 25.11.2019
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը:
«Բուն՝ մայր պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ ունի այդ իրավասությունը՝ կնքելու համաձայնագրեր տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ելնելով իր շահերից: Այդ գործընթացն արդեն տեղի է ունենում, պայմանագիր կնքվեց Սինգապուրի հետ, մինչ այդ կնքվել էր Վիետնամի հետ, Իրանի հետ, վերջերս՝ Սերբիայի հետ: Մյուս կողմից՝ պահանջվում է, որպեսզի լինի նաև համաձայնագիր անդամ պետությունների հետ՝ կարգի մասին:
Չնայած գործընթացը գնում էր, բայց դրա կարիքը կար: Եղել են շահագրգիռ քննարկումներ, հայկական կողմն էլ ներգրավված էր դրա մեջ, արդյունքում ձևավորվել է այն համաձայնագիրը, որը հիմա ներկայացնում եմ ձեզ: Ամեն մի կոնկրետ դեպքով, երբ որ կայացվում է որոշում, իսկ որոշումը կայացվում է կոնսենսուսով, ԵԱՏՄ խորհուրդը, այնուամենայնիվ, համապատասխան կարգ է մշակում, որովհետև այս կամ այն պետության առանձնահատկությունից ելնելով՝ կարող է լրացուցիչ այլ մանրամասների կարիք առաջանալ»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ անդամ պետություններից մեկի՝ առևտրի աշխուժացումից, ըստ էության, շահելու են նաև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները:
Ինչ վերաբերում է այն սկզբունքներին, որոնք կիրառում է խորհուրդը որոշումներ կայացնելիս.
«Խորհուրդը վերջին փուլն է: Եթե առաջանում է մտադրություն այս կամ այն պետության հետ պայմանագիր կնքելու, ո՞վ կարող է լինել նախաձեռնողը. կարող է լինել ցանկացած անդամ պետություն, ինքը՝ երրորդ անդամ պետությունը: Բանակցությունների ժամանակ մենք ասում էինք՝ ներողություն, դա տաֆտալոգիա է, որովհետև գրվում է, որ և՛ անդամ պետությունը կարող է, և՛ խորհրդի անդամը, դա նույնն է: Այսինքն՝ նախաձեռնողների շարքը պարզ է, եթե չկա կոնսենսուս, որևէ քայլ չի լինում: Որոշումը կայացնելու համար համապատասխան աշխատանքային խմբեր են ձևավորվում, որոնք սկսում են վերլուծել, թե յուրաքանչյուրն ինչ կարող է շահել: Բանակցային խումբ է ձևավորվում, որը ազատ չի՝ առանց պետությունների հետ համաձայնեցման»,- հավելել է Քոչարյանը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...