11:00 01.12.2019
Ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը պատմել է, թե նախաճաշին ինչ մթերքներ չպետք է ուտել: Նրա խոսքերը մեջբերում է 7news-ը:
Մասնագետի կարծիքով՝ նախաճաշի համար ամենավատ տարբերակը պիտան է. այս հացը պարունակում է չափազանց շատ ածխաջրեր, ինչը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ է դառնում: Այսպիսով՝ արտադրանքի 100 գրամի մեջ մոտ 60-80 գրամ ածխաջրեր կան:
Նախաճաշի մեկ այլ անհաջող տարբերակ է քաղցր խրթխրթան փաթիլները:
«Դրանք պարունակում են շատ քիչ քանակությամբ սննդային մանրաթելեր, նրանք չեն կարող երկար ժամանակ կուշտ պահել մարդուն»,- բացատրել է Բարելը: Նման շիլաները հատկապես վնասակար են երեխաների համար, որոնք այս ձևով նախաճաշելիս սովորում են առավոտյան քաղցրավենիք ուտելուն:
Որպես օգտակար այլընտրանք, սննդաբանն առաջարկել է ուտել ոչ քաղցր փաթիլներ, որոնք կարելի է քաղցրացնել՝ ավելացնելով մի քիչ մեղր կամ հատապտուղներ: Ձվով, բանջարեղենով և խոզապուխտով տոստը ևս լավ ընտրություն է նախաճաշի համար:
16:14 01.07.2025
Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու […] ...
16:10 01.07.2025
Գործարանի ետնամասում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԱպօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները: Արմավիրի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումները հերթական դրական արդյունքն են տվել: Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի գործարաններից մեկի հետնամասում։ Համայնքային ոստիկանության […] ...
16:05 01.07.2025
Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակներըԱռողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […] ...
16:00 01.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման, […] ...
15:55 01.07.2025
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
15:51 01.07.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...