Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել. Հայկ Մարության

15:45 26.11.2019

Գործարար Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս թեմային անդրադառնալով՝ նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևանի համար:

Քաղաքապետի գնահատմամբ՝ սա կարևոր գործընթաց է, քանի որ, թեպետ Երևանն ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որ պետք է լուծեն, շատ ավելի շատ են, ուստի Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը կարևոր է:

«Կարևոր է, որ կան մարդիկ, ովքեր միայն իրենց գործով, իրենց կյանքով չեն ապրում, այլև երկրի, քաղաքի կյանքով, շատ շնորհակալ ենք նրանց»,- ասաց նա:

Մարությանը որևէ բարեգործություն չառանձնացրեց, նշեց՝ բոլորը կարևոր են, եթե, օրինակ, անվճար դիզայն են ապահովել, տեխնիկա են նվիրել, բնակմակերես, որ Երևանի քաղաքապետարանը լուծի բնակտարածքի հետ կապված խնդիր ունեցող քաղաքացիների հարցը:

«Այս պրակտիկան շարունակելու ենք»,- նշեց քաղաքապետը:

Մարությանն ասաց, որ այս տարվա իր արձակուրդն օգտագործել է եվրոպական քաղաքներ այցելելու, մասնագետների հետ հանդիպելու համար, քննարկել են հետևյալ ոլորտները՝ տրանսպորտային համակարգ, աղբահանություն, աղբի մշակում ու սորտավորում:

«Մեծ տեղ եմ տվել հենց սոցիալական պատասխանատվությանը, բոլոր եվրոպական քաղաքները նշում են, որ այդ բաղադրիչը շատ կարևոր է»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

13:22 19.06.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

12:59 19.06.2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...

BACK_TO_TOP