23:13 26.11.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։ Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ տեխնիկական հսկողների դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ տեխհսկիչները նորից թերություններ են հայտնաբերել փողոցաշինական ծրագրում։
Յուրաքանչյուր շինընկերության կատարածը առանձին տեխհսկիչ է ստուգում: Փողոցաշինության առաջին փուլն արդեն ավարտվում է, բայց տեխհսկիչները դեռ թերություններ են հայտնաբերում: Դրանք վերաբերում են մասնավորապես հենասյուների տեղադրմանը, գծանշումներին ու կրկնակի կատարված ասֆալտապատմանը:
Տեխհսկիչները հաշվարկել են, որ արդեն 500 քառակուսի տարածք է կրկնակի ասֆալտապատվել: Կրկնակի աշխատանքներն արդեն շինընկերության հաշվին են, ինչի հնարավորություն այլևս չունեն: Շինընկերությունների ղեկավարները նշում են, որ հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Ամառվանից ֆինանսավորում չեն ստացել, գործն արել են, կատարողական չի ստորագրվել:
«Հունիս ամսից մինչև այսօր կատարողական չի ստորագրվել մեր մոտ: Մինչև հիմա փաստորեն ամբողջ ծրագիրը արել ենք, ծրագրի ընդհանուր գումարի 30 %-ից պակաս ենք ստացել: Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին փակվում է, ունենք ընդամնեը 15 օր ժամանակ: Պետք է ստորագրվի քաղաքապետարանի հսկիչների, մյուսների կողմից, որ կարողանանք աշխատողներին վճարել իրենց կատարած աշխատանքի դիմաց »,- ասել է «ԱԱԲ Պրոյեկտ» շինընկերության ղեկավար Արմեն Բադալյանը:
Գյումրու քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման բանկը՝ տեխնիկական հսկողների դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ տեխհսկիչները նորից թերություններ են հայտնաբերել փողոցաշինական ծրագրում։ Մասնավորապես՝ խոսքը մայթերի ասֆալտապատմանը, հենասյուների տեղադրմանն ու լուսավորությանն են վերաբերում։
Ֆինանսավորում չեն ստանում ոչ միայն ՎԶԵԲ-ի, այլև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կատարվող փողոցաշինության մեջ ներգրավված շինարարական ընկերությունները: «Կումայրի» պատմական կենտրոնի փողոցներ են այս ծրագրով հիմնանորոգվում: Այստեղ խնդիրը լուսավորության համակարգն է: Բարեկարգ փողոցների լուսակիրների մի մասը չի աշխատում:
Էներգամատակարարը մալուխներն անցկացրել է, շինարարը՝ վնասել․ այսպիսին է տեխնիկական հսկիչների եզրակացությունը: Այս փողոցներում կատարողականները ստորագրվելու են միայն լուսակիրները կարգի բերելուց հետո, իսկ շինարարներն ու պատվիրատուն պայմանավորվեցին, որ այն թերությունները, որոնք վերաբերում են ասֆալտապատմանը, շտկվելու են գարնանը: Այս ընթացքում պահանջեցին հստակեցնել ֆինանսավորման հարցերը:
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...