Զոհրաբ Մնացականյանը՝ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Զոհրաբ Մնացականյանը՝ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին

17:10 02.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժմանը: Նախարարն ասել է՝ տեղի հայ համայնքի կողմից եղել է մեկնաբանություն այն մասին, որ արձանն ապամոնտաժվել է վերանորոգման համար:

«Դա համայնքի մեկնաբանությունն է, անկեղծ՝ դեռ այս պահին գոնե երևում է որպես տարօրինակ պատմություն: Մենք որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք: Մեր դեսպանությունը Մոսկվայում աշխատում է, արձանը եկեղեցու տարածքում է, իր սեփական տարածքում, եկեղեցին գործում է առանձին: Այդ առումով ես ուղղակի որոշ չափով զգուշություն պետք է արձանագրեմ իմ մեկնաբանության մեջ:

Չէի ցանկանա, որ այս հարցն այնպիսի զարգացում ստանար, որ տաներ մեզ կրոնական փոքրամասնության իրավունքների հարթություն: Այդ առումով է, որ դեռ հաշվի առնելով, որ համայնքի կողմից արված հայտարարություն է, որոշ չափով լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենք, և կշարունակենք հետևել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

19:14 21.05.2025

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

19:09 21.05.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

19:00 21.05.2025

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

18:53 21.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

18:49 21.05.2025

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

18:42 21.05.2025

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

Ռոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...

BACK_TO_TOP