17:36 02.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով` 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես` Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:
Բացի դրանից՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: Ընդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:
Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:
Բացի դրանից՝ Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես` տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...