17:21 23.09.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ինքնաթիռը՝ Air Force One-ը արտաքնապես նման է այն ինքնաթիռին, որով ճանապարհորդում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Այժմ Թրամփը պատրաստվում է այն փոխարինել ավելի մեծ ինքնաթիռով: Այս մասին հայտնել է BBC-ն:
Նախագահական նոր ինքնաթիռը պետք է չափերով ավելի մեծ լինի, սակայն միևնույն ժամանակ խնայի հարկատուների փողերը: Ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ցանկանում է նվազեցնել նախագահական ինքնաթիռի վրա կատարվող ծախսերը: Նա նաև նշել էր, որ Քուվեյթի էմիրի ինքնաթիռն ավելի մեծ է:
Վերջերս Boeing-ի ղեկավարությունը հայտնել էր, որ ընկերությունը ինքնաթիռի նոր դիզայնի պատվեր է ստացել:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք ծախսերը», – նշել է կոնցեռնի մամուլի քարտուղարը:
Առաջին Air Force One-ը, որի տախտակամածին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերն էր, օդ բարձրացավ 1959 թ.: Կարմիրի և ոսկեգույնի համադրությամբ այդ ինքնաթիռի գույնը փոխեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: Նրա օրոք ինքնաթիռը դարձավ կապույտ և սպիտակ: Գունային այս համադրությունը պահպանվել է մինչև օրս:
Նախագահական ինքնաթիռների կայանատեղին գտնվում է Մերիլենդ նահանգի ռազմական ավիաբազայի անգարում: Բացի ԱՄՆ նախագահներին տեղափոխելուց՝ այս օդանավերը մի շարք կարևոր հատկանիշներ ունեն. դրանք զինված են կապի կոդավորման համակարգով և կարող են դիմակայել միջուկային պայթյունի էլեկտրամագնիսական իմպուլսին:
Թրամփի պատվիրած նոր ինքնաթիռը կփոխարինի հին մոդելին՝ Boeing 747-200 B-ին, սակայն դրա պատրաստման համար տարիներ են հարկավոր: Սովորաբար երբ նախագահը նոր Air Force One է պատվիրում, դա ծառայում է հաջորդ նախագահին:
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...
09:05 11.08.2025
Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգԹայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...
08:55 11.08.2025
ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...