23:57 06.12.2019
Սուր շնչառական վիրուսներով հիվանդացության դեպքերն ավելացել են: Հիվանդանոցներում գրիպի բարդացումներով դիմելիության աճ է արձանագրվել։ Հիվանդների մեծ մասը այն մեծահասակներն ու երեխաներն են, որոնք համարվելով խոցելի խումբ՝ գրիպի դեմ պատվաստում չեն ստացել:
Պատճառներից մեկն էլ վակցինայի ուշացումով ստացումն է եղել: Հոկտեմբերի փոխարեն բուժհաստատությունները պատվաստանյութ ստացել են նոյեմբերին: Առաջին խմբաքանակն էլ մարզի որոշ պոլիկլինիկաներում արդեն սպառվել է: Իսկ Գյումրու ինֆեկցիոն, Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստանում հիմնականում մանկահասակ երեխաները:
8 տարեկան Սուրենն ու հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաները Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունք են տեղափոխվել սեզոնային գրիպի բարդություններով: Պոլիկլինիկայի բժշկի ցուցումն է եղել՝ անպայման բուժումն անցնել ստացիոնար պայմաններում: Յոթ օր է՝ դեղորայքային թերապիան շարունակում են։
Բաժանմունքում պառկած հիվանդները հիմնականում 0-5 տարեկան երեխաներ են: Գրիպի գաղտնի շրջան են տարել, որը տևում է 3-5 օր: Բոլորի մոտ նույն բարդություններն են ՝ բրոնխիտ, թոքաբորբ ու ականջի բորբոքում: Սուր շնչառական վիրուսների սեզոնն է: Հիվանդասենյակներում մահճակալները հազավադեպ են ազատ լինում:
«Հիմնականում մեկը դուրս է գրվում, մյուսը՝ ընդունվում: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ մենք ունեցանք մի պահ շատ պիկային շրջան, այս տարի դեռ էդպես չի եղել: Հիմա մոտավորապես ունենք 25-26 հիվանդ, ու էդպես չի եղել, որ հիվանդների թիվը գերազանցի մահճակալների թվին, այսինքն՝ սպասող հիվանդներ ունենանք»,- ասում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանը:
«Եթե նախորդ ամիսներին սուր շնչառական վարակով դիմելիությունը լինում էր օրական 1-2 հիվանդ, հիմա՝ օրական 3-4 հիվանդ»,- Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի դիմելիության ցուցանիշն է ներկայացնում մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
Ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացողները մեծահասակները չեն, մանկական բաժանմունքում դիմելիությունն ակտիվացել է: Ծնողի ընտրությունն է, թե որ հիվանդանոց կդիմի: Ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել գրիպի միջին ծանրության ու ծանր ախտորոշմամբ երեխաները: Իսկ հոսպիտալացումից չհրաժարվելու պատճառներից մեկն էլ՝ մինչև 18 տարեկանների անվճար բուժսպասարկման կարգն է։
Մինչև հիվանդանոց դիմելը ծնողները գիտեն, որ նախնական բուժզննումը երեխան անցնելու է պոլիկլինիկաներում: Հիմա ծանրաբեռնված աշխատանք է նաև բուժօգնության առաջնային օղակում: Գանգատները պարզելուց հետո մասնագետները մի քանի խորհուրդներ են տալիս՝ ինչ անել ու ինչ դեղորայք տալ երեխային:
Առաջինն ու ամենակարևորը, որ տեղեկացնում են՝ հակաբիոտիկներ չտալ, դրանցով բուժումը գրիպի դեպքում հակացուցված է, իսկ ժամանակին գրիպի դեմ պատվաստվումը համարում են արդյունավետ միջոց: Վաքսիգրիպ պատվաստանյութը ուշ է հասել պոլիկլինիկաներ, դեռ մեկ ամիս առաջ պետք է սկսեին պատվաստումները: Ուշ ստացած պատվաստանյութն արագ սպառվել է:
«Ամեն տարի մենք պատվաստանյութը ստանում էինք հոկտեմբերին, ինչ-ինչ պատճառով մի քիչ հետաձգվեց պատվաստանյութի ստանալը, ստացանք նոյեմբերին, 240 դոզա էինք ստացել, ու հիմա ընդհանրապես չկա, կա 2-3 դոզա, որն էլ պահել ենք զորակոչի տղաների համար»,- նշում է Գյումրու Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մանկական ազգաբնակչության ղեկավար Անահիտ Սանթրոսյանը։Գրիպի պատվաստանյութն անվճար է, ըստ բժիշկների, հակացուցումներ էլ չունի, միայն բարձր ջերմության ու ուռուցքային հիվանդությունների դեպքում ներարկել չի թույլատրվում, տարին երկու անգամ էլ կարելի է պատվաստվել: Պատվաստանյութը այլ հետևանքներ չի թողնում, բարդություններ սովորաբար չեն լինում:
«Կոնկրետ գրիպի պատվաստումից վստահ կարող եմ ասել՝ հրաժարման դեպքեր մեր պոլիկլինիկայում չունենք, նույնիսկ պատվաստվողներ կան հղի վիճակում, հղիներն էլ են ռիսկի խմբի մեջ են մտնում»,- ասում է Անահիտ Սանթրոսյանը։
Միայն ռիսկային խմբերը չէ, որ պատվաստում ստացողների թվում կարող են լինել։ Քաղաքացիները պոլիկլինիկաներ դիմելու ազատ հնարավորություն ունեն: Դրա համար էլ մարզի բուժհաստատությունները պատվաստանյութի մեծ պահանջարկ են ներկայացրել Առողջապահության նախարարություն:
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...