12:30 07.12.2019
Երևանի «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը.
««2019 թվականի դեկտեմբերի 6-ը անկասկած հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է։ Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքն ու օբյեկտիվության բացակայությունը, դրանով իսկ թաղելով լավ փոփոխությունների հասնելու բոլոր հույսերը։
Ի սկզբանե անտրամաբանական էր որոշումների կայացման սկզբունքը․ թեկնածուներից մեկն էր որոշում, թե մրցակից հավակնորդներից ում թողնել և ում հեռացնել։ Բնականաբար դուրս թողեց, իմ կարծիքով, ամենաուժեղ և ամենաանկախ թեկնածուին՝ Արսեն Աղաջանյանին։ Ի դեպ, հնչեցված պատճառաբանությունը ոչ մի քննադատության չի ենթարկվում, թե իբր Արսեն Աղաջանյանի երկար տարիներ ղեկավարած ակումբները չեն մտնում Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմի մեջ, հետևաբար պրոֆեսիոնալ չեն համարվում։
Այդ որոշումն ընդունողները երևի չգիտեն, որ ըստ կանոնադրության թեկնածուն 2 տարի պետք է առնչություն ունենար ֆուտբոլի հետ՝ ներառյալ սիրողական մակարդակով և պրոֆեսիոնալ սպորտի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Գործկոմի անդամության թեկնածուների ճնշող մեծամասնությունը, ներառյալ ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարող հաստատել, որ 2 տարի առնչություն են ունեցել պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ և համապատասխանաբար, նաև իրավունք չունեն ընտրվելու։ Բայց հասկանալի պատճառներով հանվեց միայն «Փյունիկ» ակումբի առաջադրած թեկնածու Արսեն Աղաջանյանը։
Հայկական ֆուտբոլում իրավիճակը ավելի շատ անհեթեթություն է հիշեցնում։ Նախագահի թեկնածության երկու հիմնական հավակնորդներն այն մարդիկ են, ովքեր վերջերս հայտարարել էին, որ պաշտոնաթող են լինում, քանի որ չէին կարողացել կատարել իրենց պարտականությունները և հայկական ֆուտբոլը հասցրել էին լիարժեք ձախողման։ Դրանից հետո նրանք իրենց թեկնածությունները դնում են ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ընդ որում՝ նրանցից մեկն ակումբի սեփականատեր է (քաղաքակիրթ երկրներում դա ընդհանրապես արգելված է)։ Երրորդ թեկնածուն՝ Խորեն Հովհաննիսյանը վայելում է երկրպագուների աջակցությունը, բայց քիչ շանսեր ունի, քանի որ Արմեն Մելիքբեկյանն ունի ադմինիստրատիվ ռեսուրսներ և այժմյան ֆեդերացիայի աջակցությունը, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ նախկին ֆեդերացիայի ղեկավարության աջակցությունը։ Ակնհայտ է, որ այս թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում իմաստ չունի դրական փոփոխությունների հույսեր ունենալ։ Կամ մենք հետզարգացում կապրենք, կամ կմնանք այն իրավիճակում, ինչ որ հիմա է։
Ինձ համար իսկապես ցավալի է հետևել կատարվող իրադարձություններին։ Մնում է հուսալ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր պատասխանատու կլինեն անբավարար արդյունքների համար, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունները ղեկավար պաշտոններում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սողոմոնյանը:
ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու:
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...