Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդես

19:44 08.12.2019

Թբիլիսիում  դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։

«2019 թվականին լրացավ  հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Հովհաննես Թումանյանն ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:

Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի և ՀՀ  պետական և հասարակական հաստատությունների հետ, 2019 թվականին իրագործեց Մեծն Թումանյանին նվիրված  հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Հոբելյանական միջոցառումների ավարտ կդառնա Հովհաննես Թումանյանին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը, որը տեղի կունենա Վրաստանի Մշակույթի նախարարության հանդիսությունների սրահում: Այդ գրքերն են  «Տասը հեքիաթ» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն, «Թումանյան-150» ժողովածուն՝  հայերեն և վրացերեն և «Հովհաննես լուսեղեն» գիրքը՝ վրացերեն:

«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի այն չորս հեքիաթները, որոնք թարգմանվել են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից, ավելացված ևս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը աջակցել է նկարազարդման աշխատանքներին: Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան և Շորենա Չաչանիձեն:Վրաստանում իրականացվող աշխատանքները համակարգել է Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը: Հովհաննես Թումանյանի «Տասը հեքիաթ» ժողովածուում վրացերեն գրքի հեքիաթների թարգմանության, հրատարակության և տպագրության աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է  Երևանի Թումանյանի թանգարանը:

«Թումանյան-150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի  Մշակույթի նախարարության  «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում, Վիրահայոց թեմի և Վրաստանի գրողների միության «Թումանյան-150» նոր թարգմանությունների գրքի կազմման և տպագրության  նախագծով, որի  հեղինակներն են  Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատու՝ Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյան: Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն:

«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել  Հովհ. Թումանյանի՝ Վրաստանին և վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի բարեկամների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները: Գիրքը կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը: Գիրքը տպագրվել է  Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության, Վիրահայոց թեմի և անհատ  բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով: Տպագրության և հրատարակության աշխատանքները կազմել և համակարգել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

BACK_TO_TOP