«Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսն արնաշաղախ էին»,-ասել է դեպքի վայրում հավաքվածներից մեկը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: