12:53 16.12.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Օրակարգում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն է եղել: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն է: Նա ասել է, որ նախատեսում են 11 անդամից նախատեսված խումբ ստեղծել 6 ամիս ժամկետով:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է.
«ԵԽԽՎ-ն երկու տարի է` փորձում է ատելության խոսքը մեդիայում կարգավորելու միջոցներ գտնել, չենք կարողանում գտնել ճիշտ բանաձևը, որը հիմք կդառնա օրենսդրական նախաձեռնության, բայց չի վնասի խոսքի ազատությանը»:
Խանդանյանը հույս է հայտնել, որ այս աշխատանքային խմբի ստեղծումով կկարողանան գտնել մի բանաձև, որը թույլ կտա օրենսդրական մակարդակով կարգավորել:
«Ինչպես գիտեք, կառավարությունը շրջանառտության մեջ է դրել ու խորհրդարան ուղարկել բռնության կոչերի քրեականացման օրենսդրական նախագիծ, որը ևս կդառնա աշխատանքային խմբի քննարկման առարկա: Պատկերացնում ենք, որ փորձելու ենք քննարկել միջազգային փորձը, թե ինչ լուծումներ են առաջարկել տարբեր երկրներ, ՄԻԵԴ-ի ուսումնասիրություններն ու կարծիքները ևս քննարկման առարկա են դանալու, հասկանալու ենք, թե մեր օրենսդրությունը որ մասերով է համապատասխանում, որ մասը պետք է արդարացվի և որը` քննադատվի»,- ասել է նա:
Նախատեսում են, որ խումբը գործելու է 6 ամիս, անդամների թիվը կլինի 11: Ինչո՞ւ են որոշել ոչ թե ենթահանձնաժողով, այլ աշխատանքային խումբ ձևավորել, քանի որ այստեղ կարող են ընդգրկվել այլ մասնագետներ, փորձագետներ և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացրել` նշելով.
«Ինքս` որպես նախկին լրագրող, բազմիցս ասել եմ, որ ատելության խոսքը, բռնության կոչերը մեր երկրի մարտահրավերներից մեկն են: Լրջագույն մտավախություն ունեմ, որ որևէ կերպ չվնասենք խոսքի ազատությանը, որ չդառնա Դամոկլյան սուր լրատվամիջոցների գլխին, հղում եք անում միջազգային փորձին, երկու տարի մենք ԵԽԽՎ-ում հանգամանալից փորձում ենք գտնել ոսկե միջինը: Խոսքի ազառտությանը չվնասելը պետք է լինի խմբի կարևոր նպատակներից մեկը»:
Մանրամասները` տեսանյութում:
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...