Հայկ Մարությանը կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Հայկ Մարությանը կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին

13:04 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո Հայկ Մարությանը նշեց, որ աղբի սորտավորման մրցույթին ոչ մեկ չի մասնակցել, նշանակում է՝ շուկան պատրաստ չէ, և համայնքը դա պետք է անի: Նաև նշեց, որ մինչ այս պահը ոչ ոք չէր էլ մտածել, որ վտանգավոր աղբը պետք է առանձնացել:

Ի պատասխան Դավիթ Խաժակյանի այն դիտարկմանը, որ սոցիալիզմի ճանապարհով են շարժվում, քաղաքապետը նշեց՝ զարգացող երկրները համայնքային զարգացման  ճանապարհով են գնում, քանի որ համայնքն ավելի պատասխանատու է իր քաղաքացիների նկատմամբ, քան մասնավորը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ իրենք պոպուլիստական հայտարարություններով հանդես չեն գալու․

«Մենք սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը լինելու է 15-20 տարի հետո։ Նույն  այդ աղբի վերաբերյալ ես ուզում եմ ասել, որ այս ոլորտներում՝ աղբահանություն, տրանսպորտ, ամբողջ Եվրոպան անցել է այս ճանապարհը, սկզբում եղել է պետական, համայնքային, հետո սկսել են անել մասնավորի հետ, հետո տեսել են` վիճակը վատացել է, հետ են եկել, որպեսզի այս գործընթացներն իրականացնեն համայնքային ուժերով»։

Բարձրաձայնելով հարց՝ ազատակա՞ն շուկա, թե՞ ոչ, Մարությանը պատասխանեց․

«Անկախ ամեն ինչից՝ սա մեծ ու ճիշտ քայլ է, ես շնորհակալ եմ մեր ավագանուն, ովքեր այդ ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել։ Ես ակնկալում եմ, որ այդ ՀՈԱԿ-ը պետք է ամբողջ ուժով գործի, արդյունքներ կան 3 ամսից, արդյունքներ կան՝ 1 տարուց, կան՝ 20 տարուց։ Քանի որ ակնհայտ է, որ համայնքն այս պահին չի կարող ամբողջ գույքը համալրել, ես կոչ եմ անում Երևանում գործող, նաև Սփյուռքի հայրենակիցներին, մեծ մասնակցություն ունենալ այս համայնքի գույքի համալրմանը, և համայնքը ձեզ շատ շնորհակալ կլինի ձեր ուշադրության համար»։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

BACK_TO_TOP