Բրազիլիան Թել Ավիվում տեղակայված իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Բրազիլիան Թել Ավիվում տեղակայված իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

12:28 16.12.2019

Բրազիլիան մտադիր է 2020թ. Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով՝ իրեն դրանում վստահեցրել է Բրազիլիայի նախագահի որդին՝ Էդուարդո Բոլսոնարուն:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախկինում նույնպես հայտարարել էր իր երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին, սակայն հետաձգել էր դա, որպեսզի չփչացնի արաբական երկրների հետ առևտրային հարաբերությունները:

Հիշեցնենք, որ 2017-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը: Դրանից հետո պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...

Լարսը բաց է

10:44 07.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

10:31 07.06.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

10:21 07.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:15 07.06.2025

Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

10:00 07.06.2025

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […] ...

BACK_TO_TOP