Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից ատելության խոսք եղե՞լ է, թե՞ ոչ. քննարկում ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից ատելության խոսք եղե՞լ է, թե՞ ոչ. քննարկում ԱԺ-ում

13:45 16.12.2019

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, որում քննարկվում էր ատելության խոսքի դեմ ՀՀ օրենսդրությունում կարգավորումներ կատարելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, նախաձեռնության հեղինակ Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Կարծում եմ՝ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հույս ունեմ, որ աշխատանքային խումբը գործելու է շատ անաչառ: Աշխատանքային խումբ ստեղծվում է այն հարցերում, որոնք կարգավորվող են: Պետք է ունենանք պատկերացում՝ այս խնդիրը կարգավորվո՞ղ է, թե՞ ոչ: Ճիշտ կլիներ ներկայացնեիք՝ ինչ փորձ կար աշխարհում, որտե՞ղ են իրականացրել ու ինչպե՞ս եք բնութագրում»,-հետաքրքրվեց նա:

Սարգիս Խանդանյանը նշեց, որ կարգավորվել է մի շարք եվրոպական երկրներում, որոնք կներկայացնեն աշխատանքների ժամանակ:

«Սահմանվել է մի շարք իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների ու կարծիքների մեջ, Ռասիզմի և խտրականության դեմ եվրոպական կոնվենցիայում: Կան մի շարք փաստաթղթեր, որտեղ սահմանումները հստակ ձևակերպված են, թե որն է ատելության խոսքը,  ինչ սկզբունքներ ու նախապայմաններ կան: Նոր սահմանումներ հորինելու խնդիր չունենք»:

Իսկ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց Արթուր Հովհաննիսյանի՝ նիստի ընթացքում հնչեցրած այն արտահայտությանը, թե չկա ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են իշխանության «ֆեյք» օգտատերերը: Մասնավորապես ասաց.

«Վաղ անցյալում չէր, երբ ես,  որպես Երևանի ավագանու թեկնածու, դարձա կոնկրետ իշխանության, կոնկրետ ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի թիրախ, երբ ասում էր, որ իրեն պետք է վառել, ոչ թե նախարարությունների, այլ իր անունով, հիմա դա ատելության խո՞սք է, թե՞ ոչ, և արդյոք մինչ հեղափոխությո՞ւնն է եղել, թե՞ ոչ: Ես մեր մշակած փորձը սիրով կփոխանցեմ Եվրոպայի խորհուրդ, բայց մի ասեք, որ չի եղել հեղափոխությունից հետո որևէ ուղղորդվածություն որևէ մեկի դեմ, եղել է, իմ դեմ եղել է, Թագուհի Թովմասյանի դեմ, «Լուսավորի» դեմ եղել է, էնպես որ,  պետք չի, եթե մենք գնալու ենք, որ որևէ բան չի եղել, դա նշանակում է, որ մենք ազնիվ չենք սկսում մեր այս կարևոր նախաձեռնությունը»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

BACK_TO_TOP