Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար. Գայանե Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար. Գայանե Աբրահամյան

13:55 16.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարի շուրջ աշխատանքային խումբ ստեղծելու գործընկերներիս նախաձեռնությունը:

Ցավոք, այս պահին չեմ կարող մասնակցել, չնայած այս խնդրի մասին խոսում եմ արդեն ամիսներ շարունակ, մի քանի դիտարկում այստեղ ներկայացնեմ.

Հենց սկզբից արձանագրենք, որ ատելության խոսքը որոշակի հիմքերով ՀՀ Քրեական օրենսգրքում արդեն իսկ քրեականացված է, Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում որոշակի կարգավորում տրված է, սակայն ամբողջությամբ ու առկա խնդիրների կանխարգելման համար այն չափազանց նեղ դիսպոզիցիա ունի:

Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար։

Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ ՄԻԵԿ, թե՛ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի այն կարող է և պետք է սահմանափակվի, եթե խախտում է մարդու հիմնարար իրավունքները, սակայն կարող է սահմանափակվել բացառապես օրենքով:

ՄԻԵԿ 10-րդ հոդվածի համաձայն՝

« 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

ՄԻԵԿ Հոդված 17. Իրավունքների չարաշահման արգելում հոդվածի համաձայն՝

Իրավունքների չարաշահման արգելում Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն՝

20-րդ հոդվածի 2-րդ մասով. (International Covenant on Civil and Political Rights – ICCPR) ICCPR-ի 20-րդ հոդվածի 2-րդ կետը պետություններին պարտավորեցնում է օրենքով արգելել «ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած շահերի պաշտպանություն, որը ենթադրում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում»:

ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն ևս այս ուղղությամբ հստակ պայքարի մեխանիզմներ են նախանշել, մասնավորապես, թե ինչպես պետք է այս խնդրի դեմ պետությունները պայքարեն, այդ թվում նաև քրեական օրենքների ընդունման ու խնդիրների բացահայտման ու ճիշտ բնորոշման:

ԵԱՀԿ-ի համաձայն՝

«Ատելության հիմքով հանցագործությունը քրեորեն հետապնդելի արարք է, որի շարժառիթը մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ կանխակալությունն է կամ նախապաշարմունքը։ Արարքը ատելության հիմքով հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է, որ իրավախախտումը ունենա հետևյալ երկու հատկանիշները. առաջին, արարքը պետք է համարվի հանցագործություն քրեական օրենքով սահմանված կարգով, երկրորդ, արարքի շարժառիթը պետք է լինի կանխակալությունը։

Հստակ պետք է տարանջատել ատելության խոսքը և կեղծ լուրերի խնդիրը, սրանք չեն կարող նույն կարգավորումը ստանալ:

Հստակ պետք է հասկանալ, որ ատելության խոսք չի կարող դիտարկվել մեկ անգամ հնչեցված հայհոյանքը, միջազգային պրակտիկան հստակ սահմանում է, որ որպես ատելության խոսք կարող են դիտարկվել միայն այն գործողությունները, որոնք ուղղված են որոշակի խմբի, դիտավորությամբ, կանխակալությամբ, որոշակի նախապաշարմունքներից դրդված կամ դրդող, պարբերականությամբ իրականացված ատելության խոսքի տարածումը:

Առավել մանրամասն հետագայում արդեն աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում կքննարկենք, ու հուսով եմ՝ առաջիկայում օրենքի փոփոխության առաջարկները հնարավոր կդառնան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP