Սննդաբանը պատմել է, թե ինչպես ազատվել ցելյուլիտից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Սննդաբանը պատմել է, թե ինչպես ազատվել ցելյուլիտից

23:10 22.12.2019

Սննդաբան Եկատերինա Մեդուշկինան հերքել է այն առասպելը, որ ցելյուլիտը հնարավոր է վերացնել՝ միայն որոշակի սնունդ օգտագործելով: Այն մասին, թե ինչն է կանխում կանանց մաշկի վրայի «նարնջի կեղևի» առաջացումը, մասնագետը պատմել է Instagram-ի իր էջում:

Այսպիսով, մասնագետը հերքել է այն կայուն առասպելը, որին կանայք դեռ հավատում են, թե ցելյուլիտը կանցնի, եթե կինն ուտի հատուկ սննդամթերքներ:

Նա շեշտել է, որ ցելյուլիտի վրա այդ ուտելիքները չեն ազդում:

«Ոչ մի սնունդ չի կարող ձեզ փրկել ցելյուլիտից: Եվ ոչ մի սնունդ չի կարող այն ստեղծել ձեզ մոտ: Ցելյուլիտը ստեղծում են լրացուցիչ կալորիաները, չհավասարակշռված սննդակարգը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը»,- պարզաբանել է սննդաբանը։

Եկատերինա Մեդուշկինան նաև նշել է, որ ցելյուլիտը պարզապես ճարպ է, որը հավաքվում է ճարպային բջիջներում: Այն փոխում է դրանց կառուցվածքը, պահպանում հեղուկը, խաթարում արյան շրջանառությունը և ավշային հոսքը: Եվ շատ աղջիկների և կանանց կողմից չսիրված «նարնջի կեղևը» կարելի է հեռացնել՝ միայն նվազեցնելով ընդհանուր ճարպային զանգվածը:
Ցելյուլիտից ազատվելու համար հարկավոր է համակարգված աշխատել, ասում է սննդաբանը:

Այսպիսով, անհրաժեշտ է ռացիոնալ ուտել՝ «պակաս կալորիաներով և սննդանյութերի գրագետ հավասարակշռությամբ»: Անհրաժեշտ է նաև մարզում` ճարպի ընդհանուր այրման և տեղական` մկանային հատուկ խմբերի ամրապնդման համար: Եվ նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ցելյուլիտից, անհրաժեշտ են լիմֆոդրենաժային և արյան շրջանառությունը խթանող պրոցեդուրաներ. դա մերսումն է, սկրաբները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP