Դավիթ Խաժակյանի արժեքային քննադատությունը լսելի չի լինում, արդյո՞ք պետք է, որ մենք մնանք ավագանիում. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Դավիթ Խաժակյանի արժեքային քննադատությունը լսելի չի լինում, արդյո՞ք պետք է, որ մենք մնանք ավագանիում. Մարուքյան

13:37 17.12.2019

«Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի, քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Նա կարևոր օրինակ է նաև Հայաստանի երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա դրա համար պատասխանատվություն է կրում՝ որպես խմբակցության ղեկավար: Այդ պատասխանը, ըստ Մարուքյանի, տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան»-ի վրա:

«Մեդիան ծածկում են սկանդալային ինչ-որ բաներ, բայց ոչ իրական մարդկանց գործունեությունը: Եթե աշխատանքը կորչում է, քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, չկա այդ ընկալումը, արդյո՞ք անհրաժեշտ է, որ մենք շարունակենք այդտեղ լինել: Մենք այդ խմբակցությունում ունենք մեկ անդամ, նրա բովանդակային, արժեքային քննադատությունը լսելի չի լինում»,- ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով, որ երեկ լայնորեն լուսաբանվեց Խաժակյանի գործընկերների սկանդալային պահվածքը, բայց ոչ նրա՝ քաղաքապետարանին ուղղված արժեքավոր քննադատությունը:

Պատգամավորը նշեց՝ իրենք պատասխանատու են իրենց կուսակցության անդամի համար, քաղաքացիները ֆեյսբուքյան մեկնաբանություններում պահանջում են կարգի հրավիրել ավագանու որոշ անդամների:

«Ուրիշ կուսակցության անդամի իրավունք ունե՞մ կարգի հրավիրել»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ այս պարագայում ճիշտ ելքը իրենց կուսակցության անդամին հետ կանչելն է:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութը՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

19:15 07.06.2025

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:       ...

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա

19:00 07.06.2025

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա

Կանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...

ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. Bloomberg

18:45 07.06.2025

ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. Bloomberg

ԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ դժգոհ են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից, հաղորդում է Bloomberg-ը։ «Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշել են, որ տպավորված են հարձակումից, կային նաև դժգոհության նշաններ, որ դա միայն կամրապնդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայքարը շարունակելու վճռականությունը», – ասվում է գործակալության կայքում՝ հղում […] ...

Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնք

18:28 07.06.2025

Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնք

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։ Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա […] ...

BACK_TO_TOP