14:30 17.12.2019
Կառավարության որոշմամբ փոխվել ու պարզեցվել էր ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման ու գրանցման կարգը: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով Հայաստան ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալները, ինչի պատճառով գրանցման ու հաշվառման կենտրոններն անցել են աշխատանքի ծանրաբեռնված գրաֆիկի: Գյումրիի ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում հերթերը կանոնակարգելու համար վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է սպասարկող աշխատակիցների թիվը:
Ավտոմեքենաների գրանցման ու հաշվառման կենտրոնն օրական այնքան մեքենա է սպասարկում, որքան նախկինում մեկ շաբաթում: Մաքսազերծման գործառույթների կենտրոնացումը Գյումրիի մաքսատանը, ինչպես նաև մեքենաների ներկրման ծավալների աննախադեպ աճը ստեղծել են աշխատանքային ծանրաբեռնվածություն, բայց ոչ հերթեր:
Գրանցման նոր սրահում հերթեր ու կուտակումներ չկան, սպասարկող անձնակազմի թիվը կրկնապատկվել է, իսկ մեքենաների զննությունն ու փաստաթղթերի ձևակերպման գործընթացը կատարվում է հոսքագիծ եղանակով։ Վրաստանից, Ճապոնիայից ու եվրոպական երկրներից բերվող ավտոմեքենաները շատ են, գրանցման, փաստաթղթավորման ծավալները կրկնակի ավելացել են: Երկու շաբաթ է տրանսպորտային միջոցների հաշվառման ու քննական կենտրոնում սպառվել են հաշվառման վկայագրերի տպագրման պաշտպանիչ թաղանթները: Դրա փոխարեն քաղաքացիներին տրամադրվում են ժամանակավոր վկայագրեր:
Սահմանափակ քանակությամբ պլաստիկ վկայագրեր կենտրոնները տրամադրում են միայն օտարազգի քաղաքացիներին, որ տրանսպորտային միջոցները երկրից դուրս բերելու հնարավորություն ունենան: Պաշտպանիչ թաղանթների բացակայության պատճառով ժամանակավոր են նաև նոր վարորդական իրավունքի վկայականները: Բաժնի պետը հավելում է՝ եթե վարորդական իրավունքի վկայականի ժամկետը չի լրացել կամ այն չի կորել, փոխարինման անհրաժեշտություն չկա: Փոփոխությունը միայն տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացում է:
Գրանցման, հաշվառման հյուսիսային կենտրոնում նախկինում գրանցված մեքենաների փաստաթղթերը ներկայացնել մեքենայատիրոջը հարկավոր է այն ժամանակ, երբ առք ու վաճառքի գործարք կամ անվանափոխություն է կատարում: Սեփականատերը տեղում անպայման լրացնում է նաև հայտարարություն, որ մեքենան ձևափոխությունների ենթարկված չէ:
Մեքենան վերասարքավորելը, ձևափոխելը համապատասխան թույլտվությամբ է լինում, հակառակ դեպքում՝ դա համարվում է թաքուն կատարված փոփոխություն, խախտում, որը չունի փաստաթղթային գրանցում: Նման տրանսպորտային միջոցների վարորդները տուգանվում են նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...